
63 просмотры
Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և ինչ ճանապարհով են փոխանցվում. այս մասին aroxjblog.am թղթակիցը զրուցել է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Արամ Սարգսյան հետ : Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` վեներական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: Ներկայումս առանձնանում են մոտ 20-25 տեսակի հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Վեներական հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան , սիֆիլիսը , գարդնելլերան , սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն: Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահայտնի հիվանդությունը քոսն է, իսկ ՁԻԱՀ-ը, հեպատիտի B և C տեսակները, լյամբլիզը հիվանդություններ են, որոնք ախտահարում են նաև մյուս օրգանները: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետևանքների: Օրինակ՝ քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ ևս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի: Սեռավարակները կարող են փոխանցվել առանց պահպանակի ունեցած յուրաքանչուր սեռական հարաբերության ժամանակ արյան փոխներարկման ժամանակ, արյան կամ արյան բաղադրամասերի հետ անմիջական շփման ժամանակ Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ¯Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¡Õ½Õ¥Õ²Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¥Õ² Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ մորից երեխային` հղիության ընդացքում, ծննդաբերության կամ կրծքով կերակրելիս Սեռավարակների հիմնական ախտանշանները արտադրություն միզուկից արտադրություն հեշտոցից տհաճ հոտ ունեցող արտադրություն, միզելու ժամանակ այրոցի զգացում ցավեր որովայնի ստորին շրջաններում խոցեր սեռական օրգանների շրջանում, սեռական գորտնուկներ, վերքեր, ուռուցքներ մաշկային ցան, քոր, մեծացած ավշային հանգույցներ Նյութը՝ aroxjblog.am