
71 просмотры
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է: Սեռական կյանքի վաղ սկիզբ: Սեռական կյանք սկսելու լավագույն տարիքը բժիշկները համարում են 18 տարեկանը: Մինչև այդ պահը վերարտադրողական օրգանների ձևավորումը դեռևս ավարտված չէ: Վաղ տարիքում սեռական կապերը դադարեցնում են այդ գործընթացները, արգելակում են աղջիկների և պատանիների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացումը: Ընդ որում, մասնագետները նշում են հենց սեռական օրգանների աճի կանգ վաղ սեռական կյանք սկսողների մոտ: Աղջիկների մոտ մեծ է չհասունացած հեշտոցի պատերի միկրովնասվածքների առաջացման հավանականությունը: Վաղ սեքսը բերում է արգանդի վզիկի էրոզիաների առաջացման: Օրինակ՝ պապիլոմա վիրուսի դեպքում էրոզիան աստիճանաբար կարող է վերածվել արգանդի վզիկի քաղցկեղի: Վաղ սեռական հարաբերություններ սկսող պատանիներն ու աղջիկները հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն լինում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին: Նշանակություն ունեն նաև 18 տարեկանից վաղ հասակում տեղի ունեցած սեռական հարաբերությունների ժամանակ առաջացած հոգեբանական վնասվածքները: Դա վերաբերվում է ոչ միայն աղջիկներին, այլ նաև պատանիներին: Աղջկա չհասունացած օրգանիզմը չի կարող ունենալ սեռական ակտից սպասվելիք զգացողությունները: Պրոցեսը կարող է հիշվել միայն ցավով և տհաճությամբ: Այս զգացողությունն ամրանում է գիտակցության մեջ և կարող է կնոջն ուղեկցել ողջ կյանքում: Հաճախ դա բերում է ֆրիգիդության (սեռական հակման բացակայություն) և վագինիզմի: Վերջինս նշանակում է սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ախտաբանական ուժեղ սպազմ: Սեռական կյանքին ֆիզիոլոգիապես չնախապատրաստված պատանիները չեն կարող վերահսկել սերմնաժայթքումը: Վաղ սերմնաժայթքման ժամանակ պատանին կարող է ամոթ զգալ, խայտառակություն, նորմալ սեռական կյանքի անկարողություն: Այս հոգեբանական վնասվածքը կարող է երկար ուղեկցել հասունացող տղամարդուն: Որքան էլ պարզ հնչի, առանց պաշտպանվելու սեքսի արդյունքը երեխայի բեղմնավորումն է: ՁԻԱՀ-ի տարածվածության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասները ինչ-որ պատճառով չեն ցանկանում պաշտպանվել: Հղիությունը չպաշտպանված սեքսի ամենահաճախ հանդիպող հետևանքն է: Լավագույն դեպքում երիտասարդ ծնողներն ընտրում են երեխային կյանք տալը: Թեև վաղ հղիությունը կարող է ոչ այնքան էլ լավ անդրադառնալ երեխայի օրգանիզմի և հենց երիտասարդ մոր վրա, ծննդաբերելու որոշումը տվյալ իրավիճակում լավագույնն է: Վատագույն դեպքում իրականացվում է հղիության արհեստական ընդհատում, ինչը բերում է մոր առողջության ավելի լուրջ ֆիզիոլոգիական և հոգեբանական հետևանքների: Սեռական հարաբերություններ տարբեր զուգընկերների հետ: Յուրաքանչյուր մարդ ունի վերարտադրողական օրգանների իր միկրոֆլորան: Նորմայում այդ նորմալ և նույնիսկ օգտակար միկրոօրգանիզմների հավաքածուն պահպանում է մեր առողջությունը: Մեծ քանակությամբ սեռական զուգընկերների առկայությունը բերում է սեռական օրգանների նորմալ միկրոֆլորայի հավասարակշռության խանգարման: Վերարտադրողական համակարգի այսպիսի վիճակը բերում է անպտղության: Ընդ որում տվյալ դեպքում խոսքը վեներական հիվանդությունների մասին չէ: Սակայն սեռական ցոփության ժամանակակից աշխարհում մենք հանդիպում ենք վարակիչ հիվանդություններ, որոնք ախտահարում են ինչպես սեռական օրգանները, այնպես էլ ողջ օրգանիզմը: Դրանցից մի քանիսով մարդը կարող է վարակվել նույնիսկ կենցաղային ճանապարհով: Մի քանի զուգընկերների հետ սեռական հարաբերությունների ժամանակ մեծանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Õ€Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨. • ՄԻԱՎ, • տրիխոմոնազ, • միկոպլազմոզ, • խլամիդիոզ, • գոնորեա, • ուրեապլազմոզ, • սեռական հերպես, • սիֆիլիս, • մոնոնուկլեոզ: ՄԻԱՎ (ՁԻԱՀ)՝ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման ժամանակ արյան միջոցով, մորից պտղին կամ կրծքի երեխային: Վարակվելուց հետո իմունային անբավարարության հետևանքով հիվանդի օրգանիզմում առաջանում են անդարձելի փոփոխություններ: Գոնորեան շատ տարածված վարակ է, որը մեծահասակների մոտ փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ երեխաները կարող են վարակվել կենցաղային շփման ճանապարհով: Տղամարդկանց մոտ հիվանդության դեպքում առաջանում են ուրետրիտի ախտանիշներ՝ միզատար խողովակից թարախային, լորձային արտադրություն, աճուկային ավշային հանգույցների մեծացում, միզարձակման դժվարացում: Կանանց մոտ հեշտոցից լորձային արտադրություն է լինում: Գոնորեան կարող է բերել անպտղության, կարող է ախտահարել հոդերը, սիրտը, աչքերը, ուղիղ աղին, բերանը, ըմպանը, մաշկը, ուղեղի թաղանթները: Սեռական հերպեսը վարակ է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն հնարավոր են բացառություններ: Կանանց հիվանդացությունը բարձր է: Դրսևորվում է սեռական շրթերի շրջանում այրող ցավերով: . Կանանց սպառնում է լուրջ գինեկոլոգիական հիվանդությունների առաջացմամբ: Տղամարդկանց մոտ տեղի է ունենում առնանդամի և միզատար խողովակի լորձաթաղանթի բորբոքում: Տղամարդը կարող է լինել վիրուսակիր, իսկ ախտանիշները հստակ չարտահայտվեն: Սիֆիլիսը հիվանդություն է, որը կարող է երկար տարիներ չդրսևորվել: Հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ ախտահարում է բոլոր օրգաններն ու համակարգերը: Վաղ շրջանում առաջանում է կարծր շանկր՝ հստակ եզրերով անցավ խոցոտում: Հաջորդ շրջանը բնութագրվում է հանգույցների առաջացմամբ, տենդով, գլխացավով և հոդացավերով: Հաջորդող շրջանները բնութագրվում են օրգանիզմի շատ լուրջ ախտահարմամբ:. Մարդու պապիլոմա վիրուսային վարակը լայն տարածում ունեցող հիվանդություն է, որով հիվանդացողները հաճախ «ակտիվ» սեռական կյանք են վարում: Պապիլոմա վիրուսային վարակը ժամանակին չբուժելու դեպքում բերում է արգանդի վզիկի, ինչպես նաև կոկորդի քաղցկեղի առաջացման: Խլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեապլազմոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Այս վարակների ժամանակ ախտանիշները կարող են բացակայել: Նշված հիվանդությունները կարող են բերել անպտղության, արտահայտված բորբոքումների, հղիության ընթացքի բարդությունների առաջացման, երեխաների մոտ բնածին ախտաբանությունների առաջացման: Հեպատիտ С-ն փոխանցվում է արյան միջոցով, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ: Վարակը բերում է լյարդի ցիռոզի առաջացման: Մոնոնուկլեոզը հիմա շատ տարածված է: Այն հերպես վիրուսի ընտանիքների տարատեսակներից մեկն է: Ô±Õ¶Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Գիտանականներն ապացուցել են, որ օրալ սեքսը վտանգավոր է առողջության համար: Բերանի խոռոչի և սեռական օրգանների միկրոֆլորան տարբեր են: Բերանի խոռոչի մեջ բազմաթիվ ախտածին (հիվանդածին) և պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ են ընկնում: Սակայն բերանում գոյություն ունի պաշտպանական պատնեշ, որը կազմում են քմային օղի նշիկները՝պաշտպանելով մեր օրգանիզմը այդ մանրէների վնասակար ազդեցությունից: Օրալ սեքսի ժամանակ ախտածին միկրոօրգանիզմների ողջ հավաքածուն ընկնում է սեռական օրգանների վրա՝ բերելով վերջիններիս բորբոքման: Բացի այդ, եթե կինը հիվանդ է հերպեսի վիրուսով կամ ստրեպո-ստաֆիլոկոկային վարակով (օրինակ անգինայով), նրա սեռական զուգընկերոջ մոտ օրալ սեքսի ժամանակ կարող է ուրեթրիտ, պիելոնեֆրիտ, պրոստատիտ զարգանալ: Եթե տղամարդը մարդու պապիլոմա վիրուսի կրող է, ապա այդ վիրուսով կարող է վարակվել կինը օրալ սեքսի ժամանակ: Վարակումը կնոջ մոտ բերում է կոկորդի քաղցկեղի առաջացման: Ըստ բժիշկների վերջին ժամանակներում կոկորդի քաղցկեղի հիվանդացությունն աճել է երիտասարդ կանանց շրջանում: Անալ (հետանցքային) սեքսի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով վարակվելու ռիսկն ավելի մեծ է, քան հեշտոցային սեքսի ժամանակ: Ուղիղ աղին վարակի ներթափանցումից պաշտպանված չէ: Արյան մեջ վարակի արագ ներթափանցմանը նպաստում են նաև ուղիղ աղու կառուցվածքը, լորձաթաղանթի միկրովնասվածքները: Այս ամենը ի վերջո կարող է բերել ուղիղ աղու քաղցկեղի առաջացման: Բժիշկների կարծիքը կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության վերաբերյալ: Բժիշկները տարբեր աշխատանքներում գրում են կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության անվտանգության մասին: Ժուժկալության անվտանգության հարցի հետ կապված կուտակված գիտելիքի բազայի և բժիշկների փորձի մասին կարելի է դիտարկումներ անել՝ հետևելով ժամանակակից բժիշկների՝ ուռոլոգների, սեքսոլոգների, վեներոլոգների, հոգեբույժների խորհրդատվություններին: Կա կարծիք, որ մարդը կարող է որքան հարկավոր է ապրել առանց սեռական հարաբերությունների և այն բացարձակապես անվնաս է առողջության համար: Երկարատև ժուժկալության դեպքում սեռական էներգիան սուբլիմացվում է արվեստի, սպորտի կամ աշխատանքի մեջ: Որոշ բժիշկներ պնդում են, որ որևէ փաստարկ չկա, որը կապացուցի ժուժկալության վնասը մարդու առողջության վրա: Ընդ որում, խոսքը ոչ միայն ժամանակավոր սեռական ժուժկալության մասին է, այլ նաև երկարատև: Սեքսոլոգների կարծիքով 60 տարեկանից հետո տղամարդկանց ժուժկալությունը կարող է բերել պոտենցիայի լրիվ մարման, որը նույնպես ունի իր կենսաբանական և հոգևոր նշանակությունը: Բ.գ.թ.,սեքսոլոգ, հոգեթերապևտ, հոգեբան Դիլյա Ենիկեևա .«Սխալ կարծիք կա, իբր նորմալ սեռական կյանքի բացակայությունը բերում է սպերմայի կանգի: Իրականում հարկադրված ժուժկալությունը առավելապես ազդում է տղամարդու հոգեկան քան ֆիզիկական վիճակի վրա: Բնությունը իմաստուն է գտնվել՝ տղամարդու օրգանիզմում ստեղծելով շատ արդյունավետ մեխանիզմ, որը նրան հնարավորություն է տալիս հարմարվել սեռական ժուժկալությանը: Հարկադրական ժուժկալության դեպքում կուտակվող սպերման, ելք փնտրելով, ուժեղացնում է սեռական գրգռվածությունը, և չնայած մեծ ցանկությանը, անհնարինության դեպքում օրգանիզմը սերմնահեղուկից ազատվում է գիշերային սերմնաժայքման միջոցով: Հասուն տղամարդու մոտ՝ սեռական ժուժկալության դեպքում ամորձիների (գեղձերի) տոնուսը ընկճվում է, իսկ բարձր սեռական ակտիվության դեպքում նրանց գործունեությունն ուժեղանում է: Եթե տղամարդու մոտ սովորական սեռական ակտիվությունը կտրուկ փոխվում է և հարկադրական ժուժկալություն է լինում , ապա սկզբում կուտակված սպերման ճնշում է սերմնաբշտերի պատերին և արտատար ծորաններին՝ուժեղացնելով սեռական գրգռվածությունը, ապա տեղի է ունենում գիշերային սերմնաժայթքում կամ սերմնահոսություն: Հետևաբար, սերմնահեղուկը հեռանում է, ռեզերվուարի պատերի վրա ճնշվածությունը նվազում է, և որոշ ժամանակ սեռական ժուժկալության հետևանքով առաջացած ճնշող զգացողությունները նվազում են : Ապա սպերման նորից կուտակվում է և ամեն ինչ նորից կրկնվում է: Այս փուլին հաջորդում է ամորձիների .գործունեության ընկճումը, որի արդյունքում սպերման այլևս ուժեղ չի ճնշում սերմնաբշտերի պատերին, և տեղի է ունենում բնական հարմարեցում: Սեռական երևակայությունները, սպոնտան էրեկցիան և գիշերային սերմնաժայթքումներն ավելի հազվադեպ են դառնում: Երկարատև «սեռական աբստինենցիայի» շրջանից հետո (անհնարինության կամ ինչ-որ պատճառով հրաժարվելու դեպքում) տղամարդը չի կարող միանգամից վերականգնել իր սեռական կյանքի սովորական ռիթմը, քանի որ սեռական գեղձերն աշխատում են ընկճված ռեժիմով: Իսկ երբ նորից կանոնավոր սեռական կյանք վարելու հնարավորություն է ստեղծվում, ամորձիներն սկսում են գործել ողջ ծանրաբեռնվածությամբ և տղամարդու սեռական ունակությունները լրիվ չափով վերականգնվում են: Նյութի աղբյուրը՝ urolog.am