73 просмотры
Թրոմբների միջոցով մարդու օրգանիզմը փորձում է «վերանորոգել» վնասված արյունատար անոթները, սակայն սխալ ձևավորված թրոմբը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Օրինակ՝ սխալ տեղում առաջանալու դեպքում այն կարող է խանգարել արյան շրջանառությունը՝ դրանով իսկ դառնալով առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ: Հաճախ թրոմբների հետ կապված խնդիրների լրջությունը պայմանավորված է լինում նրանով, որ մարդիկ չեն կարողանում ժամանակին տարբերել դրանց առաջացման մասին վկայող ախտանշանները և հիվանդությունը խորանում է: Բացի այդ, ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում դրանց առաջացման հավանականությունը բարձրացնող գործոններին:Այս մասին գրում է med.tert.am -ը: Թրոմբների առաջացման պատճառները Թրոմբների առաջացման պատճառների թվում են առողջական խնդիրները, մարդու կենսակերպը և դրան նպաստող գործոնները, որոնց շարքին են դասվում. · սրտամկանի վիճակը (շողացող առիթմիա, սրտի ռիթմի խանգարումներ), · հղիությունն ու հետծննդաբերական առաջին շրջանը (6 շաբաթ), · էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչների ընդունումը, · էստրոգեն պարունակող հորմոնալ դեղերի ընդունումը, · երկար ժամանակ անշարժ մնալը (ոտքերը խաչած նստելը, երկարատև չվերթները և այլն), · լուրջ վիրահատությունները (հատկապես՝ օրթոպեդիկ վիրահատությունները, որոնցից հետո հիվանդը երկար ժամանակ անշարժ է լինում), · կոտրվածքներն ու մկանների լուրջ վնասվածքները, · թրոմբոզային խանգարումները, · քաղցկեղն ու քաղցկեղի բուժման պրոցեսը, · ճարպակալումը: Թրոմբների առաջացման մասին վկայող ախտանշանները Երբ թրոմբն առաջանում է խորանիստ երակներում, ի հայտ է գալիս խորանիստ երակների թրոմբոզ: Վահանիկների առաջացման դեպքում այդ հատվածների մաշկն այտուցվում է և դառնում է փափուկ: Նման դեպքերում ի հայտ են գալիս ցավոտ զգացողություններ, որոնք նման են սպազմների ու ջղաձգումների ժամանակ առաջացած ցավին: Բացի այդ, թրոմբոզի դեպքում ախտահարված հատվածում մաշկը փոխում է իր գույնն ու ջերմաստիճանը՝ ստանալով կարմրավուն կամ կապտավուն երանգ և ավելի բարձր ջերմաստիճան: Այս ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը, այլապես հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել: Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի ախտանշանները Խորանիստ երակների թրոմբոզը վաղ փուլերում հայտնաբերելը շատ կարևոր է, քանի որ թրոմբը կարող է վնասել անոթը, պոկվել ու հայտնվել թոքում: Նման դեպքերում ախտանշաններն ի հայտ են գալիս կտրուկ և դրսևորվում են օդի պակասով, կրծքավանդակում սուր ցավերով, սրտի զարկերի արագացմամբ և անբացատրելի հազով, որի դեպքում երբեմն կարող է արյուն նկատվել: Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Սովորաբար թրոմբների հայտնաբերման համար կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, սակայն եթե այդ կերպ չի հաջողվում գտնել թրոմբը, մինչդեռ կան դրա առկայությունը վկայող ախտանշաններ, ապա կիրառվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Բացի այդ, գոյություն ունի նաև մեկ այլ անալիզ՝ D-դիմեր, որի միջոցով հայտնաբերվում է արյան մեջ թրոմբների առաջացման գործընթացը: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Բուժման մեթոդի ընտրությունը կախված է լինում թրոմբի առաջացման հատվածից ու պատճառից: Մասնագետները կարող են հեռացնել թրոմբը վիրահատական ճանապարհով կամ կիրառել հակակոագուլյացիոն հատկությամբ օժտված դեղորայք, որոնք ջրիկացնում են արյունը: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել նաև համալիր բուժում: Նյութի աղբյուրը՝ med.tert.am