169 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM :Ռևմատոիդ արթրիտը երեխաների մոտ առաջանում է իմունաբորբոքային գործընթացների հետևանքով և որպես կանոն ախտահարում է ծայրամասային հոդերը: Այս խնդիրն ավելի հաճախ առաջանում է աղջիկ երեխաների մոտ: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ½Õ¯Õ¦Õ¢Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¸Õ² Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ½Õ¸Ö'Ö€, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ½Õ¸Ö'Ö€: Սուր սկզբի դեպքում որպես կանոն նկատվում է բարձր ջերմություն (մինչև 39° С), հոդացավեր, մեկ կամ մի քանի հոդի այտուցվածություն: Բացի այդ, բնորոշ ախտանշան է նաև առավոտյան հոդերի շարժունության վատացումը, սակայն այս խնդիրն օրվա ընթացքում թուլանում է: Այս հիվանդությունը սովորաբար ախտահարում է խոշոր հոդերը, սակայն երբեմն ախտահարվում են նաև ավելի մանր հոդերը և անգամ ողնաշարի պարանոցային հատվածի հոդերը: Անկախ ախտահարման հատվածից՝ նկատվում են սուր ցավեր, իսկ որոշ դեպքերում նաև ախտահարված հոդի շուրջը գտնվող մաշկային հյուսվածքների գերարյունալեցում: Մարմնի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, իսկ մաշկային հյուսվածքները պատվում են ալերգիկ ցանով: Բացի այդ, ավշային հանգույցները, լյարդն ու փայծաղը կարող են մեծանալ: Կարող է հայտնաբերվել անեմիա, լեյկոցիտոզ, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում և այլ տհաճ դրսևորումներ: Հիվանդության սուր սկիզբը հատուկ է արթրիտի առավել լուրջ տեսակներին: Նման դեպքերում հիվանդությունը կարող է կրկնվել և բարդություններ առաջացնել: Արթրիտի այս տեսակը հաճախ նկատվում է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, սակայն չի բացառվում, որ այն կառաջանա նաև դեռահասների մոտ: Հիվանդության ենթասուր շրջանին բնորոշ են ոչ այդքան վառ արտահայտված ախտանշանները: Հիվանդությունը սկսվում է մեկ հոդի ախտահարումից, ի հայտ է գալիս ուռածություն և խանգարվում է հոդի աշխատանքը: Երբեմն անգամ ցավոտ զգացողություններ չեն նկատվում: Կարող է փոխվել երեխայի քայլվածքը, իսկ մինչև 2 տարեկան փոքրիկները կարող են առհասարակ դադարել քայլել: Այս դեպքում նույնպես կարող է նկատվել առավոտյան հոդի շարժունության վատացում, ինչը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Հիվանդության ընթացքում երկար ժամանակ կարող է ախտահարված լինել միայն մեկ հոդը, ինչը կոչվում է ռևմատոիդ մոնոարթրիտ: Նախադպրոցական տարիքի աղջիկների մոտ արթրիտի այդ տեսակը կարող է ուղեկցվել մանկական ռևմատոիդ ուվեիտով, որի դեպքում վնասվում է աչքի թաղանթը, վատանում է տեսողությունը, իսկ երբեմն երեխան մինչև 6 ամիսով զրկվում է տեսողությունից: Հարկ է նշել, որ հիվանդության ենթասուր շրջանը նույնպես կարող է ուղեկցվել մի քանի հոդի ախտահարումով: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Ô³Õ¸ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Õ¼Ö‡Õ´Õ¡Õ¿Õ¸Õ«Õ¤ Õ¡Ö€Õ©Ö€Õ«Õ¿Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤. · հիմնական թերապիա, որի դեպքում նշանակվում են իմունոդեպրեսանտներ, ոսկու աղեր և այլ դեղամիջոցներ, · ֆիզիոթերապիա և գլյուկոկորտիկոստերոիդների ընդունում, · էքստրակորպորալ (արտամարմնային) դետոքսիկացիա: Նյութի աղբյուրը՝ skalpil.ru