
161 просмотры
Այս մասին հաղորդում է Tert.am - ը: Ինտիմ հատվածներում առաջացած պապիլոմաները շատերին են ծանոթ: Այս նորագոյացությունները կարող են բազում տհաճ զգացողություններ պատճառել: Ընդ որում՝ վիճակագրական տվյալներով՝ մարդու պապիլոմավիրուսից տառապում է մոլորակի բնակչության գրեթե ¼ մասը: Պապիլոմաները բարորակ ուռուցքներ են, որոնք ոչ միայն տհաճ են, այլև կարող են բազմաթիվ առողջական խնդիրներ առաջացնել: Սա է պատճառը, որ նման ախտաբանությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: ÕŠÕ¡ÕºÕ«Õ¬Õ¸Õ´Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¬. · սեռական օրգանների վրա · հետանցքի մոտ, · աճուկային հատվածում, · արգանդի վզիկի վրա, · հեշտոցում: Հարկ է նշել, որ ինտիմ հատվածների պաիլոմաներն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում են հասարակ մաշկային գոյացություններից. · Առաջին հերթին հարկ է նշել, որ այս հիվանդությունը սաստիկ վարակիչ է և հիվանդ զուգընկերոջից սեռական ակտի հետևանքով վարակվելու հավանականությունը գրեթե 100% է: · Բացի այդ, հենց ինտիմ հատվածների պապիլոմաներն են նպաստում չարորակ ուռուցքների առաջացմանը: Օրինակ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտիմ հատվածների պապիլոմաները կարող են դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ: Սակայն սա չի նշանակում, որ կանայք ավելի հաճախ են տառապում այս հիվանդությունից, քանի որ վարակվել կարող են հավասարապես և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Հայտնվելով սեռական օրգանների վրա՝ ախտածին բջիջները սկսում են ակտիվորեն բազմանալ ու աճել և որոշ ժամանակ անց վարակված մարդու մարմնի վրա ի հայտ է գալիս մակաճ, որը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Ինտիմ հատվածներում պապիլոմաների առաջացման պատճառները ÕˆÕ¹ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' ÕºÕ¡ÕºÕ«Õ¬Õ¸Õ´Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ´Õ¶Õ¡Õ¬ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Ö'Õ´: Õ"Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶Õ«Õ½Õ¯ Õ£Õ¬ÕÕ« Õ¹Õ¨Õ¶Õ¯Õ¶Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ® Õ§, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¢ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¨ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¾Õ«, Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ½Õ¯Õ½Õ« Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¸Ö' Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¥Õ¬: Ցավոք՝ վիրուսը մնում է օրգանիզմում և թույլ իմունիտետի դեպքում ակտիվորեն սկսում է բազմանալ: Այն կարող է գտնվել նաև սպիտակեղենի և ներքնազգեստի մեջ: Առհասարակ՝ խոնավ միջավայրը շատ հարմար է հիվանդության հարուցիչի գոյատևման ու բազմացման համար: Վիրուսը կարող է փոխանցվել նաև հիգիենայի պարագաների օգտագործման դեպքում (օրինակ՝ սրբիչի): Բացի այդ, մարդը կարող է վարակվել նաև շոգեբաղնիք կամ լողավազան հաճախելու դեպքում: Հիվանդ մարդու հետ սեռական ակտի դեպքում վարակվելու հավանականությունը 100% է: Ընդ որում՝ ավելի շատ վտանգված են նախկինում այլ սեռավարակներից տառապած մարդիկ: Բացի այդ, գոյություն ունեն նաև որոշ գործոններ, որոնք նպաստում են «քնած» պապիլոմավիրուսի ակտիվացմանը: Այդ գործոնների շարքին են դասվում. · սթրեսն ու գերլարվածությունը, · թույլ իմունային համակարգը, · հորմոնալ դիսբալանսը, · քիմիաթերապիան, · հորմոնալ և հակաբեղմնավորիչ միջոցների երկարատև ընդունումը: Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ · Տղամարդկանց մոտ մարդու պապիլոմավիրուսի դեպքում պապիլոմաներ են առաջանում առնանդամի գլխիկին, ամորձապարկի վրա, աճուկային հատվածում կամ մարմնի որևէ այլ հատվածում: · Կանանց դեպքում պապիլոմաները կարող են ի հայտ գալ սեռական շուրթերի հատվածում, ինչպես նաև ներքին սեռական օրգանների վրա, որոնք հայտնաբերվում են գինեկոլոգիական բուժզննման ժամանակ: · Բացի այդ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում պապիլոմաներ կարող են առաջանալ հետանցքի մոտ: Այս նորագոյացությունները կոչվում են սրածայր կոնդիլոմաներ: Նորագոյացությունները վնասվելու դեպքում կարող են արյունահոսել: Սեռական ակտից հետո կնոջ մոտ կարող են ի հայտ գալ ցավեր ու արյունահոսություն, ինչը կարող է վկայել հեշտոցում կամ արգանդի վզիկում բարորակ նորագոյացության զարգացման մասին: Եթե պապիլոմայի վնասվածքի դեպքում տեղի է ունենում նաև վարակում, ապա կարող է ի հայտ գալ տհաճ հոտ: Պապիլոմաների բուժման ու հեռացման մեթոդները Պապիլոմաների հայտնաբերման դեպքում որակավորված մասնագետը կնշանակի բուժում, որի ժամանակ վերականգնվում է իմունային համակարգի աշխատանքը և հեռացվում են պապիլոմավիրուսի դրսևորումները: Բուժումը պետք է նշանակի և վերահսկի այդ գործընթացքը միայն փորձառու մասնագետը, որը կանցկացնի համապատասխան բուժզննումը, կախտորոշի հիվանդությունն ու կնշանակի բուժումը: Պապիլոմավիրուսը հաջողությամբ բուժելու համար հարկավոր է ոչ միայն ազատվել դրա արտաքին դրսևորումներից, այլև ազդել հիվանդության հիմնական պատճառի՝ վիրուսի վրա: Հիվանդին նշանակվում են հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք ճնշում են մարդու պապիլոմավիրուսի բազմացումը: Հաջորդ քայլը նորագոյացության հեռացումն է, որի համար գոյություն ունի մի քանի մեթոդ: Մեթոդի ընտրությունը կախված է ախտահարման լրջությունից և տարածվածությունից: Կիրառվում են հետևյալ մեթոդները. · Լազերային հեռացում. այս մեթոդով պապիլոմաները հեռացվում են մարմնի ցանկացած հատվածից: Ընդ որում՝ վիրահատությունց հետո սպիներ ու հետքեր չեն լինում, վերքը գրեթե չի արյունահոսում և հիվանդն ապաքինվում է մոտ 5 շաբաթում: · Կրիոթերապիա. պապիլոման այրվում է հեղուկ ազոտի միջոցով: Այս պրոցեդուրայից հետո կարող է փոքրիկ հետք մնալ: Հիվանդն ապաքինվում է 2 շաբաթում, սակայն այրվածքի տեղում կարող է կրկին պապիլոմա առաջանալ: · Ռադիոալիքային թերապիա. ախտահարված հյուսվածքները մշակվում են «Սուրգիտրոն» սարքով: Ապաքինումը տևում է 2-3 շաբաթ: · Էլեկտրակոագուլյացիա. նորագոյացության հեռացում էլեկտրական հոսանքի միջոցով: · Վիրահատական միջամտություն. պրոցեդուրան անցկացվում է տեղային ցավազրկմամբ: Մարդու պապիլոմավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի զգոն լինել, խուսափել պատահական սեռական կապերից և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ սեռական զուգընկերոջ ընտրությանը: Բացի այդ, հարկավոր է սեռական ակտի ժամանակ անպայման պահպանակ օգտագործել և ավելի ուշադիր լինել իմունային համակարգի հանդեպ: Նյութի աղբյուրը՝ kozhica.ru