
77 просмотры
Շաքարային դիաբետից տառապողները պետք է հետևեն հատուկ սննդակարգի՝ արյան մեջ շաքարի մակարդակի կործանարար տատանումներից խուսափելու համար: Որոշ մթերքից նրանք ստիպված են հրաժարվել, սակայն կան նաև այնպիսինները, որոնք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և շատ օգտակար են շաքարային դիաբետի դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մրգերը, որոնք հարկավոր է անպայման ներառել շաքարային դիաբետից տառապողների սննդակարգում: Õ†Õ¸Ö'Õ¼ Նուռը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հատկապես տարեցների մոտ: Բանն այն է, որ այս միրգը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են արյունատար անոթների ներքին թաղանթն ազատ ռադիկալների ազդեցությունից: Տանձ Այս միրգն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի հիանալի մթերք է շաքարային դիաբետից տառապողների համար: Բացի այդ, այն հարուստ է մագնեզիումով, երկաթով, կալիումով, կալցիումով, խոլինով, ռետինոլով, բետա-կարոտինով և С, Е ու К վիտամիններով: Ô´Õ¥Õ²Õ± Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, կալիում ու A և C վիտամիններ: Բացի այդ, այն ունի բավական ցածր գլիկեմիկ ինդեքս: Ô¿Õ¡Õ¶Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö'Õº (Õ½Õ¥ÕÕ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯) Սեխի այս տեսակը շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում: Բանն այն է, որ այն հարուստ է կալիումով, ինչն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը և նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բացի այդ, այն հարուստ է նաև վիտամին C-ով ու բետա-կարոտինով, ուստի շատ օգտակար է: Ô½Õ¶Õ±Õ¸Ö€ Մանրաթելերով հարուստ այս միրգը պարունակում է նաև պեկտին, որը շատ կարևոր է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, այս միրգը հարուտս է կվերցետինով, որի օգնությամբ խթանվում է ինսուլինի արտադրությունը: Ô²Õ¡Õ¶Õ¡Õ¶ Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ կալիում ու մագնեզիում, որոնք կարգավորում են զարկերակային ճնշումն ու առհասարակ շատ օգտակար են սրտամկանի համար: Բանանն օգնում է հագեցնել քաղցը՝ կանխելով այլ մթերքի գործածությունը, ուստի այն հիանալի մթերք է շաքարային դիաբետից տառապողների համար: Õ"Õ¡Õ¶Õ£Õ¸ Մանգոն հարուստ է մի շարք օգտակար նյութերով, որոնց թվին են դասվում C և A վիտամիններն ու ֆոլաթթուն: Այս կարևոր տարրերի շնորհիվ այն զգալիորեն բարելավում է շաքարային դիաբետից տառապողների ինքնազգացողությունը: Ô¿Õ«Õ¾Õ« Կիվիի մեջ պարունակվող վիտամին C-ն ու կալիումն օգնում են բարելավել իմունային ու սրտանոթային համակարգերի աշխատանքը, ուստի այս միրգը պետք է անպայման ներառվի 2 տիպի շաքարային դիաբետից տառապողների սննդակարգում: Ô±Õ¾Õ¸Õ¯Õ¡Õ¤Õ¸ Ավոկադոն հարուստ է պոլիչհագեցած ճարպերով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Բացի այդ, այս միրգը գրեթե չի պարունակում շաքար, ուստի օգտակար է ոչ միայն շաքարային դիաբետից տառապողների, այլև նիհարել ցանկացողների համար: Õ†Õ¡Ö€Õ«Õ¶Õ» Այս մրգի օգնությամբ կարելի է հագեցնել օրգանիզմը վիտամին C-ի օրական չափաբաժնով: Այն ունի շատ ցածր կալորիականություն ու գլիկեմիկ ինդեքս, ուստի հիվանդները կարող են գրեթե անսահմանափակ քանակությամբ նարինջ ուտել: Բացի այդ, այս միրգը պարունակում է կալիում ու ֆոլատ, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Ô¹Õ¸Ö'Ö€Õ«Õ¶Õ» Թուրինջը, ինչպես և ցիտրուսային այլ մրգերը, պարունակում է վիտամին C: Բացի այդ, այն օժտված է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու հատկությամբ, ուստի շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում: Նյութի աղբյուրը՝ med․tert.am