
35 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը: Կանանց համար մազաթափությունը լուրջ խնդիր է, որը հաճախ դառնում է սաստիկ անհանգստության պատճառ: Շատ դեպքերում այդ անհանգստությունն անտեղի է լինում, քանի որ մարդն օրական կորցնում մինչև 100 մազ, ինչը բնական է: Ահանգստանալու կարիք կա, եթե քունքի հատվածում ոչ մեծ փունջը մի փոքր ձգելիս ձեռքում մնում է 5-ից ավել մազ: Բացի այդ, հարկավոր է շտապ բուժում սկսել նաև այն դեպքում, երբ պոկված մազի ծայրին երևում է մուգ գույնի «պարկիկ»: Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր խնդիրներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ մազաթափության պատճառներն ու բուժման եղանակները: Սեզոնային մազաթափություն Գարնանն ու աշնանը մազերի կորուստը կարող է ուժեղանալ, ինչը նորմալ է և անհանգստանալու կարիք չկա: Սակայն այդ ընթացքում կարելի է մազերը սնուցել բուսական եփուկներով (կռատուկ կամ եղինջ), ինչպես նաև կեֆիրի, երիժնակի յուղի, հավկիթի, մեղրի, մանանեխի, հացի կամ հալվեի հիմնա վրա պատրաստված դիմակներով: Մազարմատների վատ սնուցում Գլխի անոթներում արյան շրջանառության վատացումը հանգեցնում է մազարմատների թերսնուցման: Այս դեպքում կարող է նկատվել մաշկի չորություն, գույնի խամրածություն և ճյուղավորում: Այս խնդրի պատճառը կարող են դառնալ առողջական տարբեր խնդիրները, որոնք հանգեցնում են անոթների նեղացման (պարանոցի օստեոխոնդրոզ, սրտանոթային հիվանդություններ, սուրճի, թեյի, ալկոհոլի չարաշահում և այլն): Մազերի սնուցումը վերականգենլու համար արդյունավետ միջոց են գլխի և պարանոցի մերսումը, անոթները նեղացնող ըմպելիքների բացառումը, խոնավեցնող շամպունները, սնուցող դիմակներն ու բալասանները, վիտամին B6-ով, նիկոտինաթթվով, պրոտեինով, մագնեզիումով և եթերայուղերով հարուստ խնամքի միջոցները: Սթրես Մազաթափությունը հաճախ պայմանավորված է լինում նյարդային ցնցումով ու սթրեսով: Սովորաբար սթրեսից հաջողվում է ազատվել հանստացնող միջոցների, թուլացնող լոգանքի և արոմաթերապիայի միջոցով: Սակայն լուրջ դեպրեսիաների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ այս դեպքում խնդիրները չեն սահմանափակվի մազաթափությամբ: Õ‰Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Հաճախ մազաթափություն է նկատվում դիետաների և կարևոր վիտամինների, հանքանյութերի ու ճարպերի պակասի ֆոնին: Առավել հաճախ նման խնդիր է առաջանում վիտամին E-ի, երկաթի և յոդի պակասի դեպքում: Հարկ է հիշել, որ առողջ ու փարթամ վարսերի համար հարկավոր է հարուստ սննդակարգ, ուստի խիստ դիետաներին հետևող կանանց խորհուրդ է տրվում ընդունել նաև վիտամինների ու հանքանյութերի համալիր: Թուլացած իմունային համակարգ Եթե մազաթափությունն ուղեկցվում է հաճախակի մրսածությամբ, անբացատրելի հոգնածության զգացումով, քնկոտությամբ ու գլխացավերով, ապա պատճառը իմունային համակարգի թուլացումն է: Այս դեպքում հարկավոր է հարստացնել սննդակարգը թարմ մրգերով ու բանջարեղենով, կաթնամթերքով, անյուղ մսով և թեփով: Լուրջ դեպքերում հարկավոր է նաև վիտամիններ ու հատուկ դեղամիջոցներ ընդունել: Õ€Õ«ÕºÕ¸Õ©Õ«Ö€Õ¥Õ¸Õ¦ Եթե մազաթափության հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի չորություն, այտուցներ աչքերի շուրջը, հևոց, բնական ռեակցիաների դանդաղում, դաշտանային ցիկի խանգարումներ ու դող, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել վահանագեղձի հորմոնների ցածր մակարդակով: Այս դեպքում ախտորոշման ու բուժման համար հարկավոր է դիմել ներզատաբանին: Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ Եթե մազաթափությունն ուղեկցվում է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշին հատուկ ախտանշաններով (դաշտանի ուշացում, մարմնի զանգվածի կտրուկ բարձրացում, մազակալում ձեռքերի, դեմքի ոտքերի հատվածում և այլն), ապա հարկավոր է գինեկոլոգիական բուժզննում անցնել: Այս հիվանդության դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տղամարդկանց հորմոնների մակարդակը, ինչն էլ հանգեցնում է մազաթափության: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հղիության ժամանակ մազաթափության հետ կապված խնդիրներ հազվադեպ են ի հայտ գալիս, սակայն ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կտրուկ նվազում է, իսկ հորմոնալ ֆոնը կարգավորվում և կանանց մոտ հաճախ է մազաթափություն նկատվում: Սակայն այս խնդիրը սովորաբար լուծվում է մեկ տարվա ընթացքում: Հաճախ նման խնդիրներ են նկատվում նաև հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնելուց և հղիության արհեստական ընդհատումից հետո, ինչպես նաև դաշտանադադարի ժամանակ: Ô±Õ¶Õ¤Ö€Õ¸Õ£Õ¥Õ¶ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Օրգանիզմում տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի բարձրացումը կամ վարսերի զգայությունն անդրոգենների հանդեպ հանգեցնում է նրան, որ մազերը բարակում են և սկսում են թափվել: Ընդ որում՝ գրեթե միշտ այս խնդիրն ուղեկցվում է ճարպոտ սեբորեայով կամ ակնեով: Խնդրի բուժման համար սովորաբար նշանակվում է հակաանդրոգենային թերապիա, որը դադարեցնում է մազաթափությունն ու վերադարձնում վարսերի փարթամությունը: Բացի այդ, կարող են նշանավել նաև ֆիտոէստրոգեններ և մազերի աճը խթանող հատուկ դեղամիջոցներ: Նյութի աղբյուրը՝ lisavika.ru