69 просмотры
Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգն ախտահարող մահացու հիվանդություն է, որն ախտորոշվում է 60-ն անց յուրաքանչյուր 100-րդ մարդու մոտ: Հիվանդությունը զարգանում է, երբ ոչնչանում են շարժումների կառավարմանը մասնակցող դոֆամին նեյրոտրանսմիտեր արտադրող նեյրոնների մեծ մասը: Դոֆամինի պակասի հետևանքով Պարկինսոնի հիվանդության դեպքում հիվանդների մոտ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են վերջույթների ու գլխի դողը, շարժումների դանդաղությունը, հավասարակշռության խանգարումները և մարմնի ընդհանուր կաշկանդվածությունը: Սակայն վերոնշյալ ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ երբ հիվանդությունը բավական զարգացած է լինում և ախտահարված նյարդային բջիջները չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, մինչդեռ հիվանդությունն ունի նաև ավելի վաղ ի հայտ եկող ախտանշաններ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Այս ախտանշաննեը սովորաբար հստակ չեն լինում, ուստի մարդիկ հազվադեպ են դրանք կապում այս վտանգավոր խանգարման հետ, մինչդեռ բուժումը շուտ սկսելը թույլ է տալիս մեղմել հիվանդության դրսևորումներն ու դանդաղեցնել դրա զարգացումը: Հիվանդության զարգացման մասին հուշող ամենավաղ ախտանշանները բավական արտասովոր են և կարող են որևէ կապ չունենալ շարժողական գործառույթների հետ: Պարկինսոնի հիվանդության մասին կարող են հուշել. Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ°Õ¸Õ¿Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¨, Õ¸Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Õ¶Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¸Õ¿Õ¥Ö€ Õ¦Õ£Õ¡Õ¬ Õ¯Õ¡Õ´ Õ¹Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¥Õ¬ Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¸Õ¿Õ¥Ö€Õ¨: համային ընկալման վատթարացումը, ինչի հետևանքով սննունդը դառը կամ տհաճ համ է ստամնում, Ö"Õ¶Õ¡Õ® ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ·Õ¡Ö€ÕªÕ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, էրեկտիլ դիսֆունկցիան, մկանային լարվածությունը, որի դեպքում անգամ պարզ շարժումները կարող են հանգեցնել մկանների գերլարվածության: Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժիշկ-նյարդաբանին, հատկապես, եթե դրանք հաճախակի բնույթ են կրում և որևէ կերպ չեն բացատրվում: Ընդ որում՝ առավել զգոն պետք է լինեն այն մարդիկ, որոնց հարազատների շրջանում կան այս հիվանդությանը բախված մարդիկ: Հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելու արդյունավետ միջոց կարող է դառնալ մաշկի բիոպսիան, որի ժամանակ որոշվում է մաշկի նյարդային վերջավորություններում սպիտակուցների կուտակումների մակարդակը: Այս հիվանդությունը վաղ ախտորոշելու համար մասնագետները խորհուրդեն տալիս հաճախ գրել, քանի որ ձեռագիրի փոփոխությունը համարվում է Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններից մեկը: Այս խանգարման դեպքում մարդն սկսում է գրել ավելի մանր տառերով և առհասարակ մեծ ջանքեր է գործադրում որևէ բան գրելու համար: Նյութի աղբյուրը՝ med.tert.am