
125 просмотры
Որովայնի ցավերի դեպքում հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց առաջացման պատճառը: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով: Ընդ որում՝ ախտորոշման ժամանակ շատ մեծ նշանակություն են ունենում այնպիսի գործոնները, ինչպիսին են հիվանդի սեռը, տարիքը, կենսակերպը, սննդակարգի առանձնահատկություններն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը: Շատ կարևոր է նաև քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Հարկ է հիշել, որ կանանց, տղամարդկանց ու երեխաների դեպքում ախտանշանները տարբեր կերպ են դրսևորվում: Առավել հաճախ որովայնի ցավերն անհանգստացնում են կանանց: Եթե ցավը շատ ուժեղ է, չի մեղմվում կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Առհասարակ որովայնի ցավերը չի կարելի անտեսել, քանի որ ճիշտ ախտորոշումը թույլ կտա ոչ միայն ազատվել տհաճ զգացողություններից, այլև խուսափել հետագայում խնդրի բարդացումից: Կանանց ու տղամարդկանց բնորոշ ցավերի պատճառները Ստամոքսի բորբոքում Ստամոքսի բորբոքումը կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի քրոնիկ խոցային հիվանդությունը կարող է դառնալ սուր ցավերի պատճառ: Երբեմն ցավը կարող է մղկտուն լինել, իսկ երբեմն էլ՝ կծկումների նման: ÕˆÖ€Õ¤Õ¡Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ¬Õ¸Ö'Õ¶Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´ Որդանման ելունի սուր բորբոքումը կարող է դառնալ որովայնի աջ կողմում առաջացող ցավոտ զգացողությունների պատճառ: Բացի այդ, այս վիճակին բնորոշ է նաև սրտխառնոցը, բարձր ջերմությունը և փսխումը: Ô´Õ«Õ¾Õ¥Ö€Õ¿Õ«Õ¯Õ¸Ö'Õ¬Õ«Õ¿ Այս հիվանդության դեպքում, ի տարբերություն նախորդի, ցավոտ զգացողություններն առաջանում են որովայնի ձախ կողմում: Կարող նկատվել նաև ջերմության մի փոքր բարձրացում և թույլ սրտխառնոց: ÕŠÕ«Õ¥Õ¬Õ¸Õ¶Õ¥Ö†Ö€Õ«Õ¿ Պիլեոնեֆրիտը կամ երիկամների բորբոքում, միզաքարային հիվանդության նման, կարող է դառնալ որովայնի ուժեղ, սուր ցավի պատճառ: Õ'Õ«Õ½Õ¿Õ«Õ¿ Ցիստիտի ժամանակ միզելիս հիվանդին տանջում են որովայնի ստորին հատվածի ցավերը: Հիվանդին թվում է, թե միզապարկն անընդհատ լիքն է, իսկ այն դատարկելու ժամանակ առաջանում է ուժեղ այրոց: Տղամարդկանց մոտ որովայնի ցավի պատճառները Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում ցավը կարող է տարածվել հետանցքի, գոտկատեղի և սրբոսկրի հատվածում: Բացի այդ, շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ կարող են առաջանալ նաև որովայնի ցավեր, որոնք պայմանավորված են լինում ախտածին բակտերիաների առկայությամբ: Կանանց մոտ որովայնի ցավերի պատճառները Մեծ մասամբ կանանց անհանգստացնում են արգանդի և ձվարանների, ինչպես նաև արգանդափողերի և հեշտոցի բորբոքման դեպքում առաջացող ցավերը: Նման դեպքերում ցավը սովորաբար կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում և կարող է պայմանավորված լինել կպումներով, ադնեքսիտով, կոլպիտով և նույնիսկ արգանդի բարորակ ուռուցքներով կամ էնդոմետրիոզով: Նյութի աղբյուրը՝ www.эффективная-диета.рф