
313 просмотры
Չխկացող մատ (ռուս.՝ щелкающий палец , անգլ.՝ 'Trigger finger' ) կամ « ստենոզացնող լիգամենտիտը » ձեռքի վիրաբուժության ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է։ Ստենոզացնող լիգամենտիտը (ռուս.՝ стенозирующий лигаментит) «չխկացող մատ» հիվանդության հին անվանումն է, որը սակայն մինչ օրս կիրառվում է կլինիկական պրակտիկայում։ Հայաստանի հիվանդությունների դասակարգման ընդունված կարգի (ՀՄԴ-10) համաձայն այդ հիվանդությունը կոչվում է չխկացող մատ և դրան տրվել է M65.3 ծածկագիրը։ Հիվանդացությունը կազմում է 2-3%, իսկ շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է հասնել մինչև 10%-ի։ Ô¿Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ Հիվանդի հիմնական գանգատը լինում է այն, որ առավոտյան արթնանալուց հետո ձեռքի մատներից մեկը կամ մի քանիսը մնում են ծալված դիրքում և դժվարությամբ ու տիպիկ «չխկոցով» են բացվում-փակվում։ Այդ չխկոցը ժամանակի ընթացքում սկսում է ուղեկցվել ցավով և լուրջ անհանգստություն պատճառել հիվանդին՝ հանգեցնելով ձեռքի աշխատունակության նվազման և նույնիսկ կորստի։ Մեծահասակների մոտ հաճախ ախտահարվում են մատանեմատը կամ բթամատը, իսկ միջնամատը, ցուցամատը և ճկույթը՝ ավելի հազվադեպ։ Երբեմն կարող է ախտահարվել միանգամից մի քանի մատ կամ լինել երկկողմանի՝ երկու ձեռքերին։ Չխկացող մատը կանանց մոտ հանդիպում է 6 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Երեխաների մոտ հանդիպում է նաև, այսպես կոչված, «բնածին» չխկացող մատը, որի դեպքում ավելի շատ ախտահարվում է բթամատը։ Այն հանդիպում է 1000 նորածնից 3.3-ի մոտ։ ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ խաբազկի շրջանում գտնվող ծալիչ մկանների օգնությամբ, որոնք հատուկ «պարանների»՝ ջլերի օգնությամբ կպչում են մատոսկրերին։ Ափի շրջանում ջլերն անցնում են նախադաստակոսկերին և մատոսկրերին կպած օղակաձև կապաններից բաղկացած «թունելների» միջով։ Մատների երկարատև կրկնողական շարժումների, ծանր ֆիզիկական աշխատանքի, վնասվածքի, որոշ հիվանդությունների հետևանքով (օրինակ, շաքարային դիաբետ, ռևմատոիդ հոդաբորբ), իսկ որոշ դեպքերում անհայտ պատճառով զարգանում է ծալիչ ջլի և օղակաձև կապանի բորբոքում և այտուց։ Արդյունքում «թունելը», որի միջով պետք է ազատորեն սահեր ջիլը, նեղանում է, իսկ բորբոքված ջլի վրա ձևավորվում է ցավոտ հանգուցանման հաստացում։ Այսպիսով, ծալիչ ջլի և օղակաձև կապանի միջև զարգանում է «կոնֆլիկտ», ինչն էլ արտահայտվում է մատի ծալման-տարածման ժամանակ յուրատեսակ չխկոցով։ Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ «բնածին» չխկացող մատի դեպքում օղակաձև կապանն ի ծնե թերզարգացած և նեղ է լինում, կրկին մատը ծալել-տարածելիս ջլի և կապանի միջև զարգանում է կոնֆլիկտ, ինչի արդյունքում ջլի վրա կրկին առաջանում է հանգույց (Նոտտայի հանգույց), որն «արգելակվում» է թունելի մեջ՝ մատիկը պահելով ծալված դիրքում։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Ô¿Õ¸Õ¶Õ½Õ¥Ö€Õ¾Õ¡Õ¿Õ«Õ¾ (Õ¸Õ¹ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶) Նոտտայի հանգույց Չխկացող մատի բուժումն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, հատկապես ձեռքի վիրաբույժին ժամանակին դիմելու դեպքում։ Սկզբում խորհուրդ է տրվում սահմանափակել ձեռքի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը , նշանակվում են ներքին ընդունման հակաբորբոքային-ցավազրկողներ (օրինակ, Արթրինալ, Մելգեզիկ) , ֆիզիոթերապիա , երբեմն պատրաստվում է հատուկ ֆիքսատոր (բեկակալ) ախտահարված մատը հատկապես գիշերներն անշարժեցնելու համար։ Սակայն նշված բուժամիջոցներն օգնում են միայն մոտ 30% դեպքերում։ Դրա համար այդ բուժամիջոցներին զուգահեռ կամ դրանց փոխարեն միանգամից կատարվում է ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցի ներարկում անմիջապես բորբոքված օղակաձև կապանի շրջանում։ Ներարկումը կատարվում է տեղային անզգայացմամբ և առանձնապես ցավոտ չէ։ Առաջին ներարկման միջին արդյունավետությունը կազմում է մոտ 70%։ Եթե այն արդյունավետ չի լինում, 1-2 ամիս անց կարելի է կատարել նաև երկրորդ ներարկումը, որի արդյունավետությունը կազմում է մոտ 50%։ Այսպիսով, ստերոիդի 2 ներարկումների արդյունավետությունն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 85%։ Ներարկումն արդյունավետ չի լինում հատկապես այն դեպքերում, երբ չխկացող մատն ունի երկար՝ ավելի քան 6 ամսվա պատմություն կամ երբ հիվանդի մոտ առկա է շաքարային դիաբետ կամ միանգամից մի քանի ախտահարված մատ։ Այդ իսկ պատճառով, եթե ներարկումներն արդյունավետ չեն լինում կամ եթե հիվանդը հրաժարվում է ներարկումներից կամ դրանց հակացուցման դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն ։ ÕŽÕ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Վիրահատական միջամտությունը կարելի է կատարել 2 եղանակով՝ փակ և բաց։ Փակ եղանակի դեպքում կատարվում է ախտահարված կապանի հատում հաստ ասեղով, որի արդյունավետությունը կազմում է մոտ 90%։ Սակայն փակ եղանակը վտանգավոր է կիրառել բթամատի, ցուցամատի և ճկույթի դեպքում, քանի որ բարձր է ասեղով մատնային նյարդի վնասման վտանգը։ Վիրահատական բաց եղանակի արդյունավետությունը կազմում է մոտ 97%։ Այս միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է ընդամենը 15-20 րոպե։ Մատի հիմքում՝ ափի շրջանում կատարվում է մաշկի փոքրիկ կտրվածք, և ախտահարված օղակաձև կապանը հատվում է՝ ազատելով ջիլը։ Վիրահատությունից հետո նույն օրը հիվանդը գնում է տուն և խորհուրդ է տրվում միայն ծանրաբեռնվածության սահմանափակում 4 շաբաթ։ Ափի շրջանի սպին հետագայում գրեթե չի նկատվում։ Ժամանակի ընթացքում ջլի գնդիկանման հաստացումը հաճախ անհետանում է։ Բայց նույնիսկ չանհետանալու դեպքում հատած օղակաձև կապանը ձևավորում է նոր՝ ավելի լայն թունել, որի միջով ջիլը սահում է ազատորեն ու առանց ցավի։ Օղակաձև կապանի հատում բաց եղանակով Ինչ վերաբերում է «բնածին» չխկացող մատին, ապա նորածինների ծնողներին խորհուրդ է տրվում սպասել մինչև 1-2 տարի, քանի որ երբեմն ժամանակի ընթացքում թերզարգացած օղակաձև կապանը լայնանում է, և չխկոցն ինքնաբերաբար անցնում է։ Եթե ի վերջո չխկոցը մնում է կամ դառնում է ցավոտ կամ մատը մնում է ծալած վիճակում, ապա 1-2 տարեկանում կատարվում է օղակաձև կապանի հատում բաց եղանակով։ Նախազգուշացում Հաճախ հիվանդին թվում է, որ եթե չխկացող մատը զոռով, ցավին դիմանալով շարժի ու հաճախակի վարժություններ կատարի, ապա կկարողանա անցկացնել այդ չխկոցը և տարրալուծել առկա ցավոտ գնդիկը։ Սակայն նման կտրուկ ու ցավոտ վարժություններն ավելի են խորացնում ջլի և կապանի բորբոքումը, հետևաբար դա արգելված է։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից