
41 просмотры
ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ¬Õ¸Õ²Õ¡Öƒ Õ£Õ¶Õ¡ÕžÕ¬. Õ«ÕžÕ¶Õ¹ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Ô»ÕžÕ¶Õ¹ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ´ ÕÕ´Õ¥Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ®Õ¸Õ¾Õ¡ÖƒÕ¶ÕµÕ¡ Õ°Õ¡Õ¶Õ£Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€Õ¸Ö'Õ´: Մ.Դ. – 0-2 տարեկան երեխաների համար սննդակարգը և տեսականին պետք է լինի հնարավորինս մոտ սովորականին, հակառակ դեպքում՝ կարող են լինել թունավորման, մարսողության խնդիրներ և կառաջանա տարատեսակ վարակների զարգացման հավանականություն: 2 տարեկանից մեծ երեխաների դեպքում ևս հարկավոր է զգույշ լինել: Եթե սնվում եք դրսում, ապա տվյալ սննդի կետը պետք է լինի վստահելի՝ ունենա նորմալ սանհանգույց, խոհանոցում ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Լողափին ավելի լավ է ուտել Ձեր պատրաստված սնունդը, քան՝ ինչ-որ տեղից գնածը: Երեխաներին ընդհանրապես պետք չէ տալ հում ծովամթերք: Կարող եք տալ այն, ինչին սովոր է նրա օրգանիզմը, և սկսել փոքր չափաբաժիններից: Նախապես հարկավոր է ճշտել ինչպես է այն պատրաստվել, թարմ է, թե՝ ոչ: Ցանկալի է, որ պատրաստված լինի Ձեր առջև: Եթե երեխան սովոր չէ օրինակ ութոտնուկի, ծովախեցգետնի, ցանկալի չէ դիմել ռիսկի, հատկապես, եթե երեխան դեռ 2-3 տարեկան է: Պետք է հիշել նաև, որ ծովամթերքը, բացի իր օգտակարությունից, կարող է լինել նաև վտանգավոր: Որոշ ձկնատեսակներ օրինակ իրենց մեջ պարունակում են սնդիկ, ինչը փոքր մարմնի զանգվածով երեխայի համար կարող է թունավորման պատճառ դառնալ: Ամենաքիչը որքա՞ն ջուր պետք է խմի օրական երեխան: Արդյո՞ք քանակը կախված է երեխայի տարիքից: Մ.Դ. – Մաքուր ջուր վերցնելը լողափ պարտադիր է. ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով հարկավոր է վերցնել առնվազն մեկ շիշ 500 մլ տարողությամբ մաքուր ջուր և երեխաներին անընդհատ հիշեցնել խմել ջուր արևի տակ գտնվելու ընթացքում: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ" Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ Õ´Õ¥Õ¯ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶Õ«Õ½Õ¯ Õ®Õ¸Õ¾Õ« Õ¡Ö€Ö‡Õ« Õ¿Õ¡Õ¯ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ ÕÕ´Õ¥Õ¬ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ Ô´: Մ.Դ. –Վիտամին Դ տալիս ենք կյանքի առաջին իսկ օրերից, անդադար, առանց սեզոնային ընդհատումների, նույնսիկ եթե երեխան արևի տակ է լինում, նույնիսկ եթե կաթնախառնուրդ է ուտում: Դոզան կազմում է օրը մեկ կաթիլ, որը պետք է տալ երեխային նույնիսկ ծովում, նույնիսկ արևի տակ: Ի՞նչ նշաններից կարող է ծնողը հասկանալ, որ երեխան թունավորվել է: Մ.Դ. – Սնվելուց հետո առաջացած փսխումները, փորլուծությունը, ջերմության բարձրացումը, ախորժակի կորուստը, սննդից և հեղուկներից հրաժարվելը կարող են հուշել, որ երեխան թունավորվել է, և հարկավոր է բժշկի դիմել: Նման դեպքերում կօգնեն մինչև մեկնելը գնված առողջապահական ապահովագրությունները, որոնք բավական մատչելի են, թույլ են տալիս ապահով լինել օտար երկրում և հետագայում հետ ստանալ բուժօգնության վրա ծախսված գումարները: Լավ ժամանց ենք մաղթում ու չմոռանաք ձեզ հետ վերցնել թեթև քաշ ունեցող սառեցնող պարկ, սառույց, մի քանի շիշ ջուր, առողջ խորտիկներ՝ մրգեր, բանջարեղեն, պանրով բրդուճներ և այլն, որոնք չեն փչանա և որոնք կարելի է ուտել առանց սառեցնելու: Նյութը՝ babycef.am