
119 просмотры
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ մարզպետեր, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին. «Շնորհավորում եմ բոլորիս «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի կայացման կապակցությամբ: Նշանակություն չունի, թե որ տեղն եք զբաղեցրել, այս մրցույթին մասնակցելն ու այս փուլ հասնելն արդեն իսկ հաղթանակ է: Սպորտը միայն առողջ ապրելակերպը չէ, այն մարդկանց միավորելու ամենակարող ուժ է, իսկ դա ամենավեհ գաղափարն է»,- ասել է Գ. Լոռեցյանը: «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք: Պայքարն ընթացել է 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով: Ô¸Õ½Õ¿ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ¢Õ¥Ö€Õ« Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ´Õ¡Ö€Õ¦Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ°Õ¼Õ¹Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬` 1-Õ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ¢Õ¸Ö'Õ´` Ô²Õ¡Õ¬ÕµÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¨ (ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶), 2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ), 3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ), 4-Ö€Õ¤ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ¢Õ¸Ö'Õ´` Ô³Õ¥Õ²Õ¡Õ´ÕµÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¨ (Õ‡Õ«Ö€Õ¡Õ¯Õ« Õ´Õ¡Ö€Õ¦): Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից 1-ին տարիքային խմբում հաղթել է Արցախից Մխիթարյանների ընտանիք, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շիրակից Կարապետյանների ընտանիքը: Եզրափակիչ փուլում առավելագույն միավորներ հավաքած՝ 4 տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը, իսկ 1-ին և 2-րդ տեղերը կիսել են Երևանն ու Կոտայքի մարզը, որոնք պարգևատրվել են գավաթներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և դրամական պարգևներ. 1-ին տեղ – 500 000 դրամ 2-րդ տեղ – 400 000 դրամ 3-րդ տեղ – 300 000 դրամ