
81 просмотры
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ուղեկցվում է ձվարանների ֆունկցիայի խանգարմամբ և ձվազատման բացակայությամբ: Doctors.am -ը թեմայի հետ կապված զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի հետ: Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հիմնականում ունի գենետիկ նախատրամադրվածություն, բայց դա չի նշանակում, որ եթե մայրն ունի այդ համախտանիշը, ապա դուստրն անպայման պետք է ժառանգի այն: Բացի այդ, այս համախտանիշը կարող է առաջանալ նաեւ գոնադոտրոպ ֆունկցիայի խանգարման, օվարիալ գործոնների եւ ինսուլինառեզիստենտության խանգարման հետեւանքով: Ձվարանների պոլիկիստոզն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Ի՞նչ պատկեր է երեւում. Ձվարանները չափսերով մեծացած են լինում, երեւում են մանր ֆոլիկուլներ: Ô±ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¨ Որպես կանոն, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանայք ունենում են դաշտանային ցիկլի խանգարում կամ բացակայություն, երբեմն նկատվում է գիրացում եւ մազակալում (հիմնականում՝ ծնոտի, որովայնի հատվածում, կրծքերի շուրջ): Հղիություն պլանավորող կնոջ գանգատներից մեկը կարող է լինել անպտղությունը: Հարկ է հիշել, որ այս գանգատները միշտ չէ, որ վկայում են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի մասին, սակայն դրանք հստակ ցուցում են, որ օրգանիզմում մի բան այն չէ: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Կախված նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում կինը, բուժումը լինում է տարբեր: Եթե պացիենտը երիտասարդ աղջիկ է, որը դեռ ամուսնացած չէ, եւ ունի դաշտանային ցիկլի խանգարում, ապա պետք է բուժում նշանակել՝ կանոնավոր պահելով ցիկլը: Բուժումը նպաստում է, որպեսզի ձվարանների պատերը չհաստանան, եւ հիվանդությունն ավելի չխորանա: Բուժման ընթացքում հիմնականում հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ են կիրառվում: Բուժման կուրսն անհատական է՝ 3-6 ամիս կամ մեկ տարի: Եթե կա գիրացում, նշանակվում են ինսուլինառեզիստենտականությունը կարգավորող դեղեր: Եթե կինը ամուսնացած է, եւ ամուսնության մեկ տարվա ընթացքում հղիություն տեղի չի ունենում, չի գրանցվում ձվազատում, այդ դեպքում, որպես բուժման մեթոդ, կարելի է փորձել ձվարանների ստիմուլյացիան, որը կօգնի ստանալ դեղերի միջոցով ձվազատում: Եթե դեղորայքային բուժումը չի օգնում, ապա կիրառվում է վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիա, ձվարանների վրա անցքեր են բացվում, որպեսզի ձվազատում լինի: