
89 просмотры
Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սռական հարաբերություն ունենալու դեպքում կարող է հղիանալ, և կան օրեր, երբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է կամ անհնար: Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է , անվանում են պտղային օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը , Դուք կարող եք կանխել անցանկալի հղիությունը: Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ Իրականում, կինը ի վիճակի է հղիանալու 6 օր մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհարաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում /28 օրանոց ցիկլի դեպքում/: Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ, եթե սեռական հարաբերություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության, և դրանից հետո 1-2 օրվա ընթացքում: 28 -օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույց. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Կինը կարող է հղիանալ ձվազատումից 5 օր առաջ և 1-2 հետո ընկած միջակայքում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ լորձարտադրությամբ: Ստանդարտ օրերի մեթոդ Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա Ձեր դաշտանային ցիկլի 8-ից 16-րդ օրը Դուք պետք է ձեռնապահ մնաք սեռական հարաբերությունից կամ կիրառեք բեղմնականխման այլ միջոց, օր` պահպանակ: Միաժամանակ հետևեք Ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք Ձեզ կհուշեն Ձեր բեղմնունակության մասին: Օրացուցային մեթոդ Գրանցեք Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կորոշեք առաջին պտղաբեր /անապահով/ օրը, իսկ ամենաերկարից հանեք 11 օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր /անապահով/ օրը: Սկսած առաջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ: Օր. Դուք հաշվել եք Ձեր դաշտանային ցիկլերի տևողությունը և ստացել եք, որ Ձեր մոտ ամենակարճ դաշտանային ցիկլը տևում է 28 օր, իսկ ամենաերկարը ` 30 օր: Հետևաբար, Ձեր պտղաբերության սկիզբը կլինի` 28-18=10/դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը/ պտղաբերության վերջը կլինի` 30-22= 19/ դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը/ Այս օրերը նշվում են օրացույցի վրա: Եթե Դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին: Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա ձեռնպահ մնացեք սեռական հարաբերությունից կամ կիրառեք այլ հակաբեղմնավորիչ միջոց: Վերը նշված օրնակում Ձեր պտղաբեր օրերը սկսվում են դաշտանի առաջին օրից հաշված` 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք Ձեզ պետք է պաշտպանեք հղիանալուց: Ô±Ö€Õ£Õ¡Õ¶Õ¤Õ« Õ¾Õ¦Õ«Õ¯Õ« Õ¬Õ¸Ö€Õ±Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤ Դաշտանից հետո ամեն օր հետեևք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակումից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը: Մածուցիլ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժումն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը: 28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձ փոփոխվում է մոտավորխես հետևյալ օրինաչափությամբ. 1-5-րդ օր Դաշտան 6-9-րդ օր Հեշտոցը չոր է, լորձը` քիչ է կամ գրեթե չկա 10-12-րդ օր Հայտնվում է կպչուն, խիստ լորձ, որն աստիճանաբար ջրիկանում է 13-15-րդ օր Լորձը դառնում է ջրիկ, լպրծուն, ձգվող, թափանցիկ` նման ձվի սպիտակուցին 16-21-րդ օր Լորձը նորից դառնում է կպչուն և խիտ 22-28-րդ օր Հեշտոցը չոր է Փաստորեն ձվազատմանը նախորդող մի քանի օրերին, երբ կինը կարող է հղիանալ, պարանոցի լորձային արտադրություն լպրծուն է, առատ, թափանցիկ, բաց գույնի, ձգվող, նման է թարմ ձվի սպիտակուցի: Այս <խոնավ օրերին> կինը պետք է խուսափի սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ նկատվում է արտադրություն հեշտոցից և շենքի թացության զգացողություն: Մնացած օրերին հեշտոցը չոր է , որովհետև լորձը խիտ է և թանձր: Եթե Դուք ցանկանում եք հղիանալ , ապա ունեցեք սեռական հարաբերություն, այն օրերին, երբ Ձեր հեշտոցային արտադրությունը դառնում է առատ, թափանցիկ, ձգվող: Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ , ապա խուսափեք անպաշտպան սեռական հարաբերությունից, եթե տեսնում եք, որ Ձեր հեշտոցային արտադրությունը թափանցիկ, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր: ÕˆÖ€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶ Õ±Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ¬ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Բացի վերը նշվածից, ձվազատման օրերին Ձեր օրգանիզմում Դուք կարող եք զգալ հետևյալ փոփխությունները. կրծքագեղձերի ցավոտություն սեռական ցանկության ուժեղացում ցավը որովայնի ստորին հատվածում ` աջ կամ ձախ կողմից հիմնային ջերմության փոփխություն սովորաբար ձվազատումից առաջ հիմնային ջերմություն ընկնում է, ապա ձվազատումից հետո բարձրանում 0.2-0.30C -ով: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց` http://aroxjblog.am/