
103 просмотры
Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է , բնորոշվում է կլինիկական բազմազանությամբ և օրգանիզմի ծանր թունավորումով ։ Հարուցիչը սալմոնելաներն են , ։ Արտաքին միջավայրում կայուն են։ Սենյակային փոշում կենսունակ են 60 օր , չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի , -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում , մասնավորապես կաթնամսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում ։ Սալմոնելոզային վարակի հիմնական կրողները կենդանիներն են՝ կովերը , խոզերը , ձկները , ոչխարները , թռչունները։ Վարակը նրանցից մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Հնարավոր է նաև վարակի տարածումը ախտահարված ջրի միջոցով։ Վաղ տարիքի երեխաների մոտ սալմոնելոզը հիմնականում տարածվում է շփման ճանապարհով , հիվանդ կամ բացիլակիր մարդկանց միջոցով։ Բացիլակրության դերը ավելի է մեծանում մանկական և նախադպրոցական հիմնարկներում։ Սալմոնելոզի նկատմամբ վաղ մանկական տարիքում նկատվում է բարձր ընկալություն , որը պայմանավորված է նրանց օրգանիզմի ցածր դիմադրողականությամբ և ստամոքսաաղիքային տրակտի հյութերի ֆերմենտային ոչ լիարժեք ակտիվությամբ ։ Սալմոնելոզային վարակը հաճախ հանդիպում է նաև սննդային թունավորումների ձևով և մասսայական բռնկումներով ։ Սալմոնելոզի կլինիկական ընթացքը կախված է վարակման ուղիներից , ինչպես նաև երեխայի տարիքից ու նախահիվանդագին վիճակներից։ Թաքնված շրջանը կոնտակտակենցաղային վարակման դեպքում միջին հաշվով 4-6 օր է , իսկ սննդային վարակման դեպքում՝ մի քանի ժամից մինչև 2-3 օր։ Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են բուռն , իսկ կոնտակտակենցաղային վարակման դեպքում՝ աստիճանաբար , 2-3 օրվա ընթացքում ։ Սալմոնելյոզը պատկանում է այն հիվանդություններին , որոնք գրանցվում են տարվա բոլոր եղանակներին : Հիվանդությունը արտահայտվում է ստամոքսի և բարակ աղիների բորբոքումով : Ջերմությունը հանկարծակի բարձրանում է մինչև 38-40 աստիճան , լինում է որովայնի շրջանի ցավ , փսխում , կարող է լուծ սկսվել 24 ժամվա ընթացքում : Հիվանդությունը արտահայտվում էպուկսի արագացմամբ , զարկերակային ճնշման անկմամբ , վերջույթների սառելով և անգամ ցնցումներով : Որովայնը փքված է և ցավոտ արտաթորանքը լինում է ջրիկ , իսկ եթե բորբոքված է հաստ աղին ` արտաթորանքում լինում է լորձ երբեմն էլ արյուն : Հիվանդության կանխարգելման համար հահրաժեշտ է տնային պայմաններում մսամթերքի , կաթնամթերքի ճիշտ ջերմային մշակումն ու պահպանումը : Սուր աղիքային վարակների կատարվում է բժշկի կողմից և հիվանդանոցային պայմաններում: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨`Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» պատրաստեց`Ա. Հարությունյան