
73 просмотры
Սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Սալմոնելոզի հարուցիչը՝ սալմոնելաները (S. typhimurium, S. Enteritidis և այլն) կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, մսամթերքներում (այդ թվում՝ երշիկեղենում), ձվի մեջ և սառեցրած մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Սենյակային փոշում սալմոնելաները կենսունակ են մինչև 60 օր, չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի, -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում, մասնավորապես կաթնամթերքում և մսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում։ Հիվանդության գաղտնի շրջանը, 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։ Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջինն իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։ Որպես կանոն, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ: Ինչպես խուսափել սալմոնելոզով վարակվելուց Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ½Õ¿Õ¸Ö'Õ£Õ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö", Õ¹Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ¯Õ¡Õ½Õ¯Õ¡Õ®Õ¥Õ¬Õ« Õ¿Õ¥Õ²Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¾Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¾Õ¸Õ² Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€, Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ´Õ«Õ½, Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Ö‡ Õ±Õ¸Ö' Õ†Õ¡ÕÕ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¡Õ©Õ¥Õ©Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¥Õ¶Õ©Õ¡Ö€Õ¯Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶ Õ½Õ¿Õ¸Ö'Õ£Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր լվացեք առատ և հոսող ջրով Սառնարանում հում սննդամթերքը առանձնացրեք եփածից Խմեք միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործեք եռացնելուց հետո Մի լողացեք կասկածելի ջրամբարներում, Մշտապես լվացեք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասրակական տրանսպորտից օգտվելուց հետո Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: Ô¿Õ¡Ö€Õ¸ÕžÕ² Õ§ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö" Õ±Õ´Õ¥Ö€Õ¸Ö'Õ¯Õ¨ Õ½Õ¡Õ¬Õ´Õ¸Õ¶Õ¥Õ¬Õ¸Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«Õ½Õ¡Õ¶Õ¡Õ¬. Ինչպես հայտնի է, ձմերուկը աճում և հասունանում է անմիջապես հողի վրա, որտեղ մշտապես առակա են աղիքային վարակիչ հիվանդությունների տարբեր հարուցիչներ, այդ թվում նաև սալմոնելաներ: Ձմերուկի մակերեսը կարող է ախտոտվել ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից մինչև սպառողին հասնելու ճանապարհին և վաճառքի վայրերում՝ խանութում, շուկայում, նաև փողոցում: Ձմերուկը ոչ հիգիենիկ պայմաններում պահելու դեպքում կամ աղտոտված ջրով լվանալիս, սալմոնելլայի հարուցիչները կարող են ձմերուկի ներսն անցել և աղտոտել պտղամիսը՝ թափանցելով ցողունային հատվածից, ինչպես նաև առանց լվանալու այն կտրելիս: Նկարագրված են ձմերուկից սալմոնելոզի բռնկման դեպքեր: Այսպես սալմոնելոզային խոշոր բռնկումներ են նկարագրվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 2012թ.-ին, Ավստրալիայում՝ 2014թ.-ին, ԱՄՆ-ում՝ 2011թ.ին և այլն: Ուշադրություն — ձմերուկ գնելիս հաճախ վաճառողները ձմերուկի հասած լինելը հաստատելու համար առաջարկում են կտրվածք անել, այնուհետև կեղտոտ դանակով կտրում են արդեն աղտոտված ձմերուկը և կեղտը դանակի հետ թափանցում է ներս, որտեղ մանրէների աճի և բազմացման համար առկա են բարենպաստ պայմաններ՝ սննդային միջավայր և բարձր ջերմաստիճան: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ կտրված ձմերուկը դժվար կլինի մանրամասն լվանալ, հետևաբար տանը ձմերուկը կտրտելիս՝ այն կրկնակի աղտոտման է ենթարկվում: Երբեք թույլ մի տվեք, որ վաճառողը կտրվածք անի ձմերուկի վրա, տանը կտրտելուց առաջ անպայման լվացեք հոսող մաքուր ջրի տակ: