
89 просмотры
ÕŠÕ¿Õ²Õ« Õ½Õ¥Õ¼Õ¸Õ² ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ°Õ¥Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡ÕÕ¶Õ¤Ö€Õ« Õ°Õ¡Õ²Õ©Õ¡Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¡Õ¯Õ« Õ¤Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ«Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬Ö‰ 2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի և դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: 2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր էր (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է 164 տղա` 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված էր Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Ծնունդների սեռային տարբերության շարունակումն ապագայում կարող էր ծնունդների թվի աննախադեպ նվազման պատճառ դառնալ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվեցին կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։ Հաջոցությամբ իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ: Ձևավորվել է «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» Փորձի և գիտելիքի փոխանակման ցանց։ Կազմակերպվել է 494 հանդիպում-քննարկում։ Քննարկումներ են կազմակերպվել նաև սոցիալական ցանցերում ( https://www.facebook.com/groups/409020602617094/ )։ Õ€Õ¥Õ¼Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶ 33 Õ©Õ¥Õ´Õ¡Õ¿Õ«Õ¯ Õ°Õ¡Õ²Õ¸Ö€Õ¤Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ©Õ¸Ö"-Õ·Õ¸Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¤Õ«Õ¿Õ¥Õ¬ Õ§ Õ·Õ¸Ö'Ö€Õ» 350 Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€ Õ´Õ¡Ö€Õ¤: Մշակվել է սոցիալական 2 հոլովակ ( https://www.youtube.com/watch?v=_eSSJkVxKmk , https://www.youtube.com/watch?v=T2jyPjldyOY&feature=youtu.be Ö‰ Համայնքներում ձևավորված 25 քաղաքացիական ակտիվ խմբերը մարզերի թիրախ համայնքներում կազմակերպել են շուրջ 280 հանդիպում-քննարկում։ Միաժամանակ, հղիներին նախածննդյան խորհրդատվություն տրամադրող բուժաշխատողների համար կազմակերպվել են սեմինարներ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ հրատարակվել է շուրջ 300 մեթոդաբանական ձեռնարկ։