
57 просмотры
Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր և աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»: Օստեոպորոզի հետևանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն և հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի: Օստեոպորոզից առաջացած կոտրվածքները կարող են կյանքին սպառնացող լինել, նաև դառնալ ցավերի ու երկարատև հաշմանդամության պատճառ: Քանի որ օստեոպորոզն ընթանում է առանց ախտանշանների, խնդիր ունեցողները ժամանակին չեն դիմում բժշկի, և հիվանդության մասին իմանում են կոտրվածքներ ստանալուց հետո։ Աշխարհում 50 տարեկանից բարձր երեք կնոջից և հինգ տղամարդուց մեկն ունենում է օստեոպորոտիկ կոտրվածք: 75 միլիոն մարդ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում հիվանդ է օստեոպորոզով: Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը (ոչ ողնաշարային) տարեկան հասնում է 3912-ի: 50 տարեկանից բարձր 100000 բնակչի շրջանում կոնքազդրի կոտրվածքների թիվը հասել է տղամարդկանց մոտ 136-ի և կանանց մոտ 201-ի: Օստեոպորոզը կանխելու, ուժեղ ոսկրեր կառուցելու և կոտրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս. Ô¿Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¡Ö€Õ¦Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€ Նախընտրելի են քաշով, մկանները ուժեղացնող և հավասարակշռության վարժությունները։ Սննդում ապահովել ոսկրային առողջության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` կալցիում, վիտամին D և սպիտակուց: Արևը վիտամին D-ի հիմնական աղբյուրն է: Խուսափել բացասական սովորություններից` ծխելուց և ալկոհոլ օգտգործելուց, պահպանել մարմնի օպտիմալ քաշը: Պարզել, արդյոք ունեք ռիսկային գործոններ և դրանց մասին տեղեկացրել բժշկին, հատկապես, եթե դուք նախկինում ունեցել եք կոտրվածքներ, հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք ազդում են ոսկրային առողջության վրա: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¥Õ¬ Ö‡ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨: ÔµÕ©Õ¥ Õ¸Ö'Õ¶Õ¥Ö" Ö…Õ½Õ¿Õ¥Õ¸ÕºÕ¸Ö€Õ¸Õ¦Õ« Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ¼Õ«Õ½Õ¯, Õ¡ÕºÕ¡ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Õ°Õ½Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¿Õ¡Õ¯: