
119 просмотры
Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող չափազանց վարակիչ հիվանդություն է, որը հայտնի է եղել դարեր առաջ: Սիֆիլիսը ունի շատ անվանումներ: 16-րդ դարում այն անվանել են Հունական ծաղիկ` տարբերելու համար <ծաղիկ> հիվանդությունից: Այդ ժամանակաշրջանում սիֆիլիսի առաջացրած ցաները շատ նման էին ծաղիկի ցանավորումներին: Սակայն այն շփոթեցնող անվանում էր, քանի որ ծաղիկը շատ ավելի մահացու հիվանդություն էր: Ֆրանսիական բանակում սիֆիլիսի բռնկման հետևանքով այն սկսեցին անվանել ֆրանսիական հիվանդություն: Սիֆիլիս անվանումը եկել է իտալացի բժշկի կողմից գրված Սիֆիլիս կամ ֆրանսիական հիվանդություն վերնագրված պոեմից : Պոեմի գլխավոր հերոսը Սիֆիլուս անունով հովիվն է, որը ներկայացված է որպես առաջին մարդը, որը վարակվել է ֆրանսիական հիվանդությամբ, և որն իրեն ուղարկել էր Ապոլոն աստվածը, որպես պատիժ` իրեն արհամարելու համար: Սիֆիլիսի հարուցիչը այսպես կոչված դժգույն տրեպոնեման է, որը տարածվում է հիմնականում սեռական ճանապարհով: Հնարավոր է հիվանդության փոխանցումը նաև վնասված մաշկի, երկարատև համբույրի կամ սերտ մարմնական շփման միջոցով: Հղի կինը վարակն ընկերքով կարող է փոխանցել պտղին: Պտղի վարակումը կարող է հանգեցնել բնածին սեֆիլիսի զարգացման, ինչի դեքում կարող են դիտվել բնածին արատներ, ընդհուպ մինչև` պտղի մահ: Սեֆիլիսն, ըստ զարգացման փուլերի, բաժանվում է 3 շրջանի:1-ին և 2-րդ փուլերը չափազանց վարակիչ են: Առաջին շրջանում դիտվում է <կարծր շանկր> ` անցավ փոքր վերք: Այն առաջանում է վարակվելուց մոտ 2-3 շաբաթ անց: Ամենից հաճախ այն տեղակայված է լինում սեռական օրգանների շրջանում, հետանցքի շուրջը կամ բերանի լորձաթաղանթին: Քանի որ շանկրը ցավոտ չէ և կարող է տեղակայված լինել դժվար տեսանելի հատվածում, ապա շատ հաճախ հիվանդները տեղյակ չեն լինում իրենց վարակվածության մասին և շարունակում են տարածել հիվանդությունը: Շանկրը լավանում է 3-6 շաբաթ անց` թողնելով փոքր, ներընկած սպի: Սակայն դա չի նշանակում , որ հիվանդությունն անցավ. հարուցիչը շարունակում է բազմանալ օրգանիզմում, առանց որևէ ախտանշանի դրսևորման: Երկրորդ շրջանը սկսվում է վարակվելուց 2-6 ամսի անց և տևում է 1-3 ամիս: Այս շրջանում հիվանդների մոտ դիտվում է . 1. ցանավորում ձեռքի ափերի և ոտքերի ներբանների վրա 2. Õ»Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ 3. պարանոցի ավշահանգույցների մեծացում 4. սրտխառնոց 5. Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ 6.թաց վերքեր սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում, որոնք հիշեցնում են գորտնուկներ: 1-ին և 2-րդ շրջանում հիվանդը չափազանց վարակիչ է: 2-րդ շրջանը ինչպես առաջինը, անցնում է ինքնուրույն , առանց որևէ բուժման: Հիվանդությունը կարող է հայտնաբերվել միայն արյան քննության միջոցով: Երրորդ շրջանում առաջանում են լուրջ բարդություններ, որոնք կյանքի համար շատ վտանգավոր են: Առաջանում են մեծ խոցեր ներքին օրգաններում կամ մաշկի վրա: Կարող են ախտահարվել սիրտը, ուղեղը, աչքերը, նյարդային համակարգը, ոսկրերը, հոդերը` առաջացնելով. կաթված կուրություն մտավոր թուլություն խլություն ուղեղաթաղանթների բորբոքում սրտային անբավարարություն և այլն: Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտությա միջոցով: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ½Õ«Ö†Õ«Õ¬Õ«Õ½Õ¨ Սիֆիլիսը բուժվում է հակաբիոտկների միջոցով: Բուժման տևողությունը կախված է հիվանդության աստիճանից: Բուժումից հետո մի քանի անգամ կատարվում է արյան հետազոտույուն, համոզվելու համար, որ վարակն անցել է: Խուսափել սեռական հարաբերությունից բուժման ընթացքում: Տեղեկացրեք Ձեր զուգընկերներին Ձեր հիվանդության մասին, որպեսզի նրանք նույնպես հետազոտվեն և ստանան համապատասխան բուժում: Եթե սիֆիլիսը հայտնաբերվել է հղիության ընթացքում, ապա հղի կինը կարող է ստանալ համապատասղան բուժում, առանց պտղին վտանգի ենթարկելու: Հիշեք , որ սիֆիլիսն ինքնուրույն չի բուժվում: Սիֆիլիսը բարձրացնում է ՄԻԱՎ-ի ձեռքբերման վտանգը` ՄԻԱՎ վարակակրի հետ չպաշտպանված սեռական հարաբերության դեպքում: Ապրեք առողջ... Պատրաստեց` Լ. Բունիաթյան