
185 просмотры
Սխտորը շատ տարածված մթերք է, որը լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ, ուստի մասնագետները հորդորում են հաճախ ուտեստները համեմել սխտորով, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս մթերքն ու ինչպես է այն անդրադառնում օրգանիզմի վրա։ Food News պորտալը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու յոթ պատճառ սննդակարգում սխտոր ներառելու համար։ Ô¿Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի հյութահանուկն օգնում է արդյունավետ կերպով կարգավորել զարկերակային ճնշումը։ Կլինիակական հետազոտությունների համաձայն՝ սխտորը բարելավում է արյան ճնշումը զարկերակային գերճնշումով հիվանդների ավելի քան 80 տոկոսի մոտ։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը Գիտնականները պարզել են, որ պարբերաբար սխտոր օգտագործելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու կանխում է զարկերակներում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչի շնորհիվ նվազում է նաև սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման վտանգը։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Այս մթերքը ոչ միայն կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը, այլև օգնում է թուլացնել լարված արյունատար անոթներն ու կանխել թրոմբների առաջացումը՝ դրանով իսկ բարելավելով սրտամկանի առողջությունը։ Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Ö€Õ½Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ¡Õ£ Õ¡ÕºÕ¡Ö"Õ«Õ¶Õ´Õ¡Õ¶Õ¨ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը հաճախ է կիրառվում շնչառությունը բարելավելու և շնչառական համակարգը վիրուսներից ու բակտերիաներից մաքրելու համար։ Մասնագետները կարծում են, որ նման մաքրող ազդեցությունը պայմանավորված է սխտորի իմունախթանիչ հատկություններով։ ÕŠÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Õ½Õ¯Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը կարող է շատ օգտակար լինել կանանց համար դաշտանադադարից հետո, քանի որ բարձրացնում է էստրոգեն սեռական հորմոնի մակարդակը։ Այս հորմոնն իր հերթին շատ կարևոր բաղադրիչ է ոսկորների առողջության համար, քանի որ խթանում է ոսկրային բջիջների արտադրությունը։ Սա է պատճառը, որ արթրիտի և օստեոպորոզի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է անպայման սննդակարգում սխտոր ներառել։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ£Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¼Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ¨ Ազատ ռադիկալների անկայուն մոլեկուլները կարող են դառնալ գլխուղեղում բորբոքումների զարգացման պատճառ, ինչն արագացնում է կոգնիտիվ գործառույթների տարիքային թուլացման գործընթացը, սակայն սխտորը պարունակում է S-ալիլցիստեին կոչվող հզոր հակաօքսիդանտ, որը ճնշում է բորբոքումներն ու պայքարում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման և գլխուղեղի հիվանդությունների զարգացման դեմ։ Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Հզոր հակաօքսիդանտային, հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ սխտորը ոչնչացնում է ախտածին միկրոօրգանիզմները, որոնք դառնում են բշտիկների ու մաշկային վարակների պատճառ՝ դրանով իսկ օգնելով պահպանել մաշկի առողջությունը։ Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ¨` med.tert.am