
35 просмотры
Ժամանակակից աշխարհում առանց սմարթֆոնների «գոյատեւելն» անհնար է: Դրանք արդիական եւ պահանջված են նաեւ երեխաների շրջանում: Շատ ծնողներ պատճառաբանում են, թե սմարթֆոնը երեխայի հետ կապը պաշտպանելու համար է: ÔµÕ¯Õ¥Ö" Õ¿Õ¥Õ½Õ¶Õ¥Õ¶Ö", Õ©Õ¥ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ«Õ¶Õ¹ Õ¥Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ¡ÕµÕ½ Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾: «Մեր օրերում ընդունելի է երեխայի համար սմարթֆոն գնել, երբ նա 12-14 տարեկան է: Սակայն պետք է հաշվի առնել՝ արդյոք Ձեր երեխան բավարար հասուն է՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար»,- ասում է մանկաբույժ Դեւիդ Հորնիկը եւ առաջարկում հասկանալ, թե որ դեպքերում է երեխային անհրաժեշտ սմարթֆոն եւ ինչ է պետք անել, որպեսզի երեխան չափից շատ չտարվի դրանով: Դպրոցական երեխաներին, որոնք օրվա մի հատված մնում են առանց ծնողների, կարող է անհրաժեշտ լինել սմարթֆոն՝ ծնողների հետ կապը պահելու համար: Սակայն եթե նպատակը միայն զանգելն ու SMS գրելն է, ապա բջջային հեռախոսը (ոչ սմարթֆոն) միանգամայն բավարար է: Ծնողները երեխաների համար պետք է սահմանեն սմարթֆոն գործածելու սահմանափակումներ: Օրինակ՝ օրվա մեջ քանի ժամ է կարելի սմարթֆոնով զբաղվել կամ որ դեպքերում չի կարելի (օրինակ՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ եւ այլն): Եթե երեխան գրանցված է սոցցանցերում, ապա ծնողները պետք է հետեւեն նրա էջերին: Բացի այդ, պետք է սահմանափակել նաեւ էջերի քանակը: Միանգամից մի քանի սոցցանցում գրանցված լինելը շատ ժամանակ կխլի երեխայից եւ կախվածություն կառաջացնի: Կարեւոր է նաեւ, որպեսզի երեխան քնելուց առաջ սմարթֆոնով չզբաղվի: Քնելուց մոտ մեկ ժամ առաջ պետք է վերցնել երեխայի ձեռքից սմարթֆոնը: Միջին դասարանների երեխաները սովորաբար քնում են 30 րոպեի ընթացքում, եւ սմարթֆոնով տարվելը կարող է խախտել այդ ժամանակահատվածը: Պետք է հետեւել, թե ինչ կայքեր է այցելում երեխան: Իհարկե, ծնողները որոշ կայքերի համար կարող են սահմանափակումներ մտցնել սմարթֆոնում, սակայն պետք չէ մոռանալ, որ ցանկության դեպքում երեխան եղանակներ կգտնի՝ շրջանցելու այդ արգելքները: Սմարթֆոնից երեխայի կախվածությունը բացառելու համար ծնողն ինքը պետք է լինի օրինակ: Եթե Դուք ինքներդ ամբողջ օրը աչք չեք կտրում սմարթֆոնի էկրանից, ապա երեխան կարող է հետեւել Ձեր օրինակին: Նյութը՝ doctors.am