53 просмотры
Հակաբիոտիկներն անչափ կարևոր դեղամիջոցներ են և օգնում են պայքարել մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ, սակայն դրանց ընդունման ընթացքում հարկավոր է խստորեն հետևել բժշկի ցուցումներին և անգամ բացառել սննդակարգից որոշակի մթերքի գործածությունը, այլապես դեղորայքը կարող է անարդյունավետ լինել կամ լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնցից հարկավոր է հրաժարվել հակաբիոտիկներով բուժման ընթացքում: Ô±Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬ Հակաբիոտիկներով բուժման ընթացքում ալկոհոլի գործածութունը խստիվ արգելված է։ Անգամ չնչին քանակությամբ ալկոհոլը կարող է փոխգործակցության մեջ մտնել հակաբիոտիկի հետ, եթե այն օգտագործվել է դեղահաբ ընդունելուց առնվազն 48 ժամ հետո կամ առաջ։ Օրինակ տինիդազոլ և մետրոնիդազոլ հակաբիոտիկներն ալկոհոլի հետ համադրելու դեպքում կարող են առաջացնել գլխացավեր, հաճախասրտություն կամ սրտի ռիթմի անկայունություն, որովայնի ցավեր, սրտխառնոց ու փսխում, ինչպես նաև գլխապտույտներ ու ջերմահորդանքներ։ Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Հակաբիոտիկները ոչ մի դեպքում չի կարելի համադրել կաթի հետ, նման դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն ջրով, քանի որ կաթն ու այլ կաթնամթերքը, այդ թվում՝ պանիրը, կարագն ու յոգուրտը, կարող են ազդել օրգանիզմի՝ դեղամիջոցը յուրացնելու կարողության վրա: Սա է պատճառը, որ դեղամիջոցի ընդունումից հետո երեք ժամվա ընթացքում հարկավոր է խուսափել կաթնամթերքի գործածությունից: Õ"Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€ Հակաբիոտիկները չի կարելի ընդունել նաև մրգային հյութերով: Հատկապես վնասակար է թուրինջի հյութը, քանի որ այն խանգարում է օրգանիզմին տարրալուծել ու յուրացնել դեղամիջոցը: Կալցիումով հարուստ ըմպելիքները, այդ թվում՝ նարնջի հյութը, նույնպես կարող են նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը: Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€ Ö‡ ÕÕ´Õ¸Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€ Հակաբիոտիկների գործածությունը կարող է հանգեցնել սնկային վարակների զարգացման, ինչը հատկապես տարածված է կանանց շրջանում: Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բացառել շաքարով ու խմորիչներով հարուստ մթերքը սննդակարգից, քանի որ այն կարող է հիանալի սնուցում դառնալ Candida սնկերի համար՝ հանգեցնելով կանդիդոզի զարգացման: Ô»Õ¶Õ¹ Õ´Õ©Õ¥Ö€Ö" Õ§ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬ Հակաբիոտիկներով բուժման ընթացքում հարկավոր է ոչ միայն բացառել վերոնշյալ մթերքը սննդակարգից, այլև միաժամանակ ներառել որոշները սննդակարգում, քանի որ կան այնպիսինները, որոնք օգնում են նվազեցնել հակաբիոտիկների ընդունման ընթացքում սնկային վարակների զարգացման հավանականությունը: Առաջին հերթին հարկավոր է հարստացնել սննդակարգը մանրաթելերով հարուստ մթերքով, քանի որ դրանք կօգնեն արագ վերականգնել աղիների առողջությունն ու կնվազեցնեն որոշ վնասակար բակտերիաների աճը: Սակայն հարկ է հիշել, որ սննդային մանրաթելերը նաև դանդաղեցնում են մարսողությունն ու հակաբիոտիկների կլանումը, ուստի բուժման ընթացքում նման մթերքը ևս հարկավոր է սահմանափակել և ներառել սննդակարգում միայն բուժման կուրսն ավարտին հասցնելուց հետո: Նման օգտակար սննդամթերքի տեսակների շարքին են դասվում ամբողջահատիկ մթերքը, ընկույզները, սերմերը, լոբազգիները, ոսպը, հատապտուղները, բրոկոլին, ոլոռը, բանանը, արտիճուկը և այլն: Նյութի աղբյուրը՝ med.tert.am