
107 просмотры
Սովորություն 1. Աղքատները միշտ մեղավորներ են փնտրում Աղքատ մարդը երբեք պատասխանատվություն չի ստանձնում: Նա ավելի շուտ գործընկերներին կմեղադրի իր անհաջողությունների համար, վերադասին կամ համակարգին, քան կընդունի սեփական պարտությունը: Աղքատն այսպես է մտածում. «Եթե ՆՐԱՆՔ չլինեին, ես վաղուց հաջողակ կլինեի», «ԲՈԼՈՐԸ ինձ խանգարում են, ես ոչինչ չեմ կարողանում անել»: Սովորություն 2. Ժամանակ ձգել Մանկությունից մեզ սովորեցնում է ժողովրդական հին «իմաստնությունը». «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»: Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում եք, եւ ի վերջո հայտնվում է ավելի ձեռներեց մեկը, որը կտրում է «ձեր» կտորն ու տանում: Հաղթում է նա, ով չի վախենում առաջին քայլն անել եւ ռիսկի դիմել, ով օգտագործում է իր գաղափարները, ոչ թե փակում է դրանք իր հիշողության անկյուններում: Ô±Õ²Ö"Õ¡Õ¿Õ« Õ´Õ¿Õ¡Õ®Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ´Õ«Õ·Õ¿ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ§ Õ±Õ£Õ¸Ö'Õ´, Õ«Õ½Õ¯ Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ£Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Ö'Ö€Õ«Õ·Õ« Õ°Õ¡Õ·Õ¾Õ«Õ¶: Սովորություն 3. վստահ գործել Աղքատները ռիսկի չեն դիմում: Նրանք նախընտրում են կայուն, թեկուզեւ ոչ մեծ եկամուտը: Արդյունքում այդպես էլ ապրում են աշխատավարձից աշխատավարձ, փոխարենը` կայունության երեւակայական թեւի տակ: Սովորություն 4. անվճար սովորել Տիպական աղքատը գրանցված է հսկայական թվով անվճար դասընթացների եւ սեմինարների, որոնցից մեծ մասն այդպես էլ չի լսի: Արդյունքում մարդն ապրում է կրթվելու պատրանքով, իսկ իրականում ոչ մի զարգացում չկա: Հայտնի է, թե անվճար պանիրը որտեղ է… Հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում ուսուցչի հետ, անհրաժեշտ է գործողությունների հստակ ընթացք դեպի դրված նպատակը: Դասընթացի գինը ոչ միայն ձեր ապագա հաջողության ցուցանիշն է, այլեւ` Ձեր մոտիվացիայի գինը: Սովորություն 5. ուրիշներին չվճարել իրենց աշխատանքի համար Աղքատի մտածողությամբ մարդը սիրում է ապրել ուրիշների հաշվին: Երաժշտություն, մարզումներ, ֆիլմեր կամ ԾԱ. նա տորենտներից է ներբեռնում: Նրա փիլիսոփայությունը վճարովի ծառայությունները կամ ապրանքներն անվճար ստանալն է: Իսկ նրա կյանքը հեշտացնում են ծառայությունները (տորենտները, բաժնեդրոնքները, ցանցահենային կայքերը), որոնք ստեղծված են աղքատների կողմից աղքատների համար: Եթե վճարովի ապրանքն անվճար ներբեռնում ես, նույնն է, թե գողանաս: Ուրիշի մտավոր սեփականության գողությունն ու խաբեությունը մարդուն դատապարտում են մշտապես աղքատության մեջ ապրելու: Սովորություն 6. ինքդ քեզ խղճալ Մարդիկ հաճախ իրենց խնդիրների արմատը տեսնում են իրավիճակում, լինի դա անբարենպաստ աշխարհագրական դիրք, կազմվածքի թերություններ, աղքատ ընտանիքում ծնվելը, սխալ երկրում ապրելը եւ այլն: Աղքատ մարդու զինանոցում ինքն իրեն խղճալու տասնյակ առիթներ կան, իսկ խղճահարությամբ կապիտալ չես վաստակի: Սովորություն 7. նվնվալ եւ բողոքել Գաղտնիք չէ, որ փողի բացակայությունը բացասական հույզերի պատճառ է դառնում: Ի տարբերություն աղքատի, հարուստի մտածողությամբ մարդն անհաջողությունն ընդունում է որպես աստիճան դեպի բաղձալի նպատակը, նա սովոր չէ նվնվալու եւ ճակատագրից բողոքելու: Երբեմն ուզում է ասել սրտին եղածը, բայց դրանից կյանքը չի հեշտանում, ոչ էլ փոխվում է քսակում փողի քանակությունը. ինչպես չկար փող, այնպես էլ չկա: Սովորություն 8. մտածել, թե ուրիշներն ինչ կասեն Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականությունը եւ կախված չէ շրջապատի կարծիքից: Աղքատը, որպես կանոն, ճիշտ հակառակն է. իր ժամանակի եւ ուժերի առյուծի բաժինը ծախսում է ուրիշների աչքում իր համբավը պահելու համար: Միաժամանակ նա որպես կողմնորոշիչ օգտագործում է ավելի հաջողակ եւ ուժեղ մարդկանց: Համեմատությունը նրա օգտին չէ, ինչը հրաշալի առիթ է տալիս նվնվալու եւ բողոքելու համար: Սովորություն 9. փողն իզուր ծախսել Աղքատ մարդը ֆինանսական ռազմավարություն չունի: Նրա նպատակն է` վաստակիր եւ ծախսիր: Հարուստը, իր հերթին, աշխատանքով ձեռք բերված փողը ներդնում է կապիտալ ստեղծելու մեջ: Նման իրավիճակում մտածողության տարածված սխալ է. «Ի՞նչ կարող եմ ներդնել, եթե փող չկա»: Փող չկա, որովհետեւ մարդը չի մտածում ապագայի մասին: Հարուստ են դառնում ոչ թե նրանք, ովքեր շատ են վաստակում, այլ նրանք, ովքեր սովորել են գրագետ կառավարել եկամուտները: Սովորություն 10. այս պահի օգուտ փնտրելը Աղքատները չեն ձգտում նոր բան սովորել, չեն աշխատում հեռանկարի համար, ուզում են հենց հիմա վաստակել: Սա սպառողական համակարգում պահվածքի վառ օրինակ է: Մարդն ուզում է ամեն ինչ եւ միանգամից` նվազագույն ջանքերով: Նա նման է գյուղացուն, որը ձմռանն ուտում է ցանքի սերմնացու կարտոֆիլը` չմտածելով, թե գարնանն ինչ է ցանելու: Սովորություն 11. ուրիշի կյանքով ապրել Աղքատին հատուկ է մտածողության լուրջ սխալ. Ուրիշ մարդկանց կյանքը պրոյեկտել իր կյանքի վրա: Բազմաթիվ սերիալները, գեղարվեստական գրքերը եւ աստղերի պատմությունները նրանց դրդում են դրան: Վայելելով ուրիշ մարդկանց արկածները` աղքատներն ապրում են պատրանքներով եւ իրենց կուռքերի հաջողության ստվերում: Չեն խիզախում հաղթահարել կասկածները եւ վախերը: Վախենում են քչից սկսել եւ աղյուս առ աղյուս կառուցել սեփական կյանքը: Աղբյուրը` news.am