
85 просмотры
Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ : Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։ ÕˆÖ'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ¶Õ¯ÕµÕ¡Õ¬ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬Õ¨. Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել , այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես. 1) 2016թ. համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ: 2) 2017թ. համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ: Ստոմատոլոգիական բժշկական օգնություն Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ: 4.Վերակենդանացման ծառայություն Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ: Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ) և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։ ÕˆÖ'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: