
61 просмотры
Բուժհաստատություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը: Նա նշեց, որ հոկտեմբերից մեկնարկել է գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը, ինչով պայմանավորված ՀՎԿԱԿ–ի կողմից իրականացվում է օրական մշտադիտարկում: Այդ մշտադիտարկման արդյունքների հիման վրա պարզվել է, որ այս պահի դրությամբ սեզոնով պայմանավորված հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակների եւ գրիպի միջին ակտիվություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1,1 անգամ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ՀՎԿԱԿ–ը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպի հարուցիչի շրջանառելու մասին։ Հայաստանում խոզի գրիպի վիրուսի հարուցիչ է հայտնաբերվել «Բացի գրիպից մենք ունենք եւ շնչառական վարակներ, ինչպիսիք են եւ ռինովիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, նաեւ կորոնավիրուսի հարուցիչներ: Անցած տարի չենք ունեցել գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, բայց ունեցել ենք գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչ», - ասաց նա։ Õ"Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ« Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾, Õ¶Õ¸ÕµÕ¥Õ´Õ¢Õ¥Ö€Õ« 3-Õ« Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ ÕºÕ¸Õ¬Õ«Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€ Õ¤Õ«Õ´Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ« 72 Õ¿Õ¸Õ¯Õ¸Õ½Õ¨ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¥Õ¬ Õ¥Õ¶ 0-18 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨: «Բուժհաստատություններում հոսպիտալացվածների 95 տոկոսը եւս 0-18 տարեկաններն են: Նրանց մեջ 70 տոկոսը կազմում են 0-4 տարեկան երեխաները, քանի որ իրենց մոտ առավել ծանր է ընթանում հիվանդությունը՝ տարիքով պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 4 երեխա, որոնց վիճակը գնահատվում է նորմալ, ուղղակի քանի որ 0-4 տարեկան են, բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Արհեստական շնչառական սարքին միացված երեխաներ չունենք»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը: Մասնագետը նշեց, որ գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: «Այս պահին պատվաստում կարելի է ստանալ եւ պոլիկլինիկաներում, եւ շարժական կետերում: Հիվանդությունը առավել ծանր ընթանում է ռիսկի խմբերում: Դրանք են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65-ից բարձր մեծահասակները, խրոնիկ հիվանդություն ունեցողները, նաեւ բուժաշխատողները, փակ կազմակերպություններում աշխատողները եւ բնակիչները», – ասաց նա։