
121 просмотры
Սպորտով զբաղվելն ու առողջությունը փոխկապակցված են։ Եվ որքան ավելի հետևողական ենք զբաղվում սպորտով, այնքան ավելի երկարատև օգուտներ է խոստանում այն: Սպորտը բարելավում է ֆիզիկական առողջությունը, օգնում կանխարգելել մի շարք հիվանդություններ և առողջական խնդիրներ՝ - Õ½Ö€Õ¿Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, - Õ«Õ¶Õ½Õ¸Ö'Õ¬Õ¿Õ¨, Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ¨, - անգամ քաղցկեղի որոշ տեսակներ, - Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Ö"Õ¡Õ·Õ¶ Õ¸Ö' Õ£Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, - Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ¿Õ¸Õ¶Õ«Õ¡Õ¶ Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶: Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ±Õ«Õ£ Õ´Õ¡Ö€Õ´Õ«Õ¶, Õ¤Õ¡Ö€Õ±Õ¶Õ¸Ö'Õ´ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö' Õ¯Õ¸ÖƒÕ¾Õ¡Õ®: Պարզվում է՝ այս բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սպորտը դրական է ազդում նաև հոգեկան առողջության վրա։ Ինչպե՞ս։ Նվազեցնում է սթրեսի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական անգամ 30 րոպե սպորտով զբաղվելը կարող է օգնել, որ մարդն իրեն ավելի հանգիստ զգա: Բարելավում է տրամադրությունը: Սպորտը նպաստում է ավելի ուրախ զգալուն։ Երբ մարդը սպորտային խնդիր է փորձում լուծել, օրինակ՝ բասկետբոլ խաղալիս, դահուկ քշելիս, տարածություն լողալիս, ստիպված է ակամայից մի կողմ դնել իր անհանգստություններն ու կենտրոնանալ առաջադրանքը կատարելու վրա: Օգնում է բարելավել նաև սոցիալական հմտությունները: Թիմային սպորտային խաղերը, բացի հաճույք պատճառելուց, նաև զարգացնում են հաղորդակցման, համագործակցելու, ինչպես նաև կոնֆլիկներ լուծելու հմտությունները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների դեպքում: Օգնում է պայքարել կախվածությունների ու վնասակար սովորությունների դեմ: Սպորտով զբաղվող մարդիկ ավելի հազվադեպ են ունենում վնասակար սովորություններ՝ ալկոհոլի չարաշահում, ծխախոտի գործածում, այլ հոգեներգործուն նյութերի հանդեպ կախվածություն։ Հոգեկան առողջության խնդիրների դեպքում ևս սպորտն օգնում է ավելի հեշտ հաղթահարել դրանց առաջ բերած դժվարությունները: Օրինակ՝ դեպրեսիայի դեպքում բուժմանը զուգահեռ խորհուրդ է տրվում սպորտով զբաղվել։ Մեծացնում է հաջողությունների հասնելու մոտիվացիան։ Հետևողականորեն սպորտով զբաղվող մարդիկ ժամանակի հետ ավելի նպատակասլաց են դառնում, ինչն օգնում է ավելի հեշտությամբ լուծել նաև առօրեական խնդիրները: Սպորտը լավ է ազդում անձի դրական ինքնագնահատականի կառուցման ու պահպանման վրա: Սպորտի շնորհիվ ընդլայնում ենք պատկերացումները մեր մարմնի հնարավորությունների մասին: Ուղեղ-մարմին կապը, մոտիվացված միտքն ու պարբերական մարզումներն օգնում են ընդլայնել սեփական հնարավորությունների սահմանները՝ այդպիսով բարելավելով նաև ինքնագնահատականը: Սպորտով կարելի է զբաղվել ինչպես մենակ, այնպես էլ ընկերներով, զուգընկերոջ կամ ընտանիքի հետ: Երեխաներին վաղ հասակից սպորտում ներգրավելու տարբերակ է պարբերաբար ընտանեկան սպորտային օրերի կազմակերպումը՝ միասին հեծանիվ վարելը, արշավի գնալը, վոլեյբոլ խաղալը, միասին լողավազան հաճախելը և այլն: Ընտրեք այնպիսի ակտիվություն, որը ձեզ է հաճելի: Նման միջոցառումները կօգնեն նաև ամրապնդել ընտանեկան փոխհարաբերություններն ու կստեղծեն միասին անցկացրած ժամանակի վերաբերյալ հաճելի, ջերմ և հուզականորեն հագեցած հիշողություններ: | Նյութը ներկայացրեց «Երկուսով» կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը։