
101 просмотры
Խոցային հիվանդությունը օրգանիզմի ընդհանուր հիվանդություն է , որի տեղային արտահայտությունը ստամոքսի կամ 12 մ . աղու լորձաթաղանթի վրա կայուն , չլավացող վերքի՝ խոցի առկայությունն է : Խոցային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է: Վերջին շրջանում շատ գաստրոէնտերոլոգներ խոցային հիվանդության գլխավոր պատճառային գործոն են համարում Helicobacter pylori անվամբ մանրէն, որը հանդիպում է 90-100% դեպքերում ստամոքսի և 70-80% դեպքերում 12մ աղու խոցային հիվանդության ժամանակ: 12 մ աղիքի խոցերն առավել հաճախ են հանդիպում երիտասարդների և միջին տարիքի անձանց շրջանում՝ մինչև 40 տարեկան: Ստամոքսի խոցերն հաճախ առաջանում են 40 տարեկանից բարձր տարիքում: Դեռահաս տարիքից սկսած ՝ տղաները զգալիորեն ավելի հաճախ են հիվանդանում: 12 մ աղում խոցերն հիմնականում տեղակայվում են կոճղեզում , երբեմն հետբուլբար հատվածում : Այս խոցերը կարող են լինեն մեկից ավելի , տեղակայված լինեն դեմ դիմաց , որի պատճառով կոչվում են < համբուրվող կամ հայելային խոցեր >: Կլինիկան : Տարբերում են խոցային հիվանդության բարդացած ու չբարդացած ձևեր: Չբարդացած խոցային հիվանդությանը բնորոշ են՝ ցավը, ստամոքսային և աղիքային դիսպեպսիաները: 1. ցավը ունի .Պարբերական ընթացք .Սեզոնային բնույթ- հիվանդությունը սրանում է գարնանը և աշնանը . Ռիթմիկ բնույթ- ցավերը սաստկանում են գիշերը, Ցավերը կապված են սննդի ընդունման հետ- նրանք լինում են վաղ և ուշ: Վաղ ցավերը առաջանում են սնունդն ընդունելուց հետո : Ուշ ցավերը ծագում են ուտելուց 1,5-2,0 ժամ անց: Ցավերը չեն ճառագայթվում, տեղակայվում են էպիգաստրալ շրջանում, թրաձև ելունի տակ, նրանից աջ կամ ձախ: Ցավերը լինում են ՝ աստիճանական, նվվացող, այրող, կտրատող բնույթի 2.ստամոքսային դիսպեպսիա- որի մեջ մտնում են ՝ այրոցի զգացողությունը, սրտխառնոցը, փսխումը 3. աղիքային դիսպեպսիա -որի մեջ մտնում են՝ Õ¾Ö"Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¡Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ».... Պատրաստեց Լ. Բ