
57 просмотры
Ավելի տհաճ սահմանափակում քան տեղաշարժման սահմանափակումն է դժվար է պատկերացնել: Բայց որքան էլ ցավալի լինի, այնուամենայնիվ երբեմն ստորին վերջույթների որոշ ախտահարումներ սահմանափակում են մեր տեղաշարժը, կամ դարձնում այն ավելի դանդաղ: Ի՞նչ ախտահարումներ են բնորոշ ստորին վերջույթներին և ի՞նչ անել դրանց դեպքում. հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Սրտի և անոթների վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մեսրոպ Պետրոսի Շատախյանի հետ: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¥Õ¶ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ½Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨: Ստորին վերջույթների խցանող հիվանդություններ ը հիմնականում անհանգստացնում են հիվանդին ֆիզիկական լարման ժամանակ և կոչվում են ընդմիջվող կաղության համախտանիշ: Եթե հիվանդը 50-100 մետր քայլելուց հետո ոտքերում ունենում է ցավեր, կանգնել հանգստանալու անհրաժշտություն է զգում, ոտքերի սրունքների գիշերային ցավեր է ունենում, ստորին վերջույթնորի գույնի փոփոխություն, սառնություն, ապա դա նշանակում է որ նա ունի ստորին վերջույթների անոթների հետ կապված որևէ խնդիր: -Ô²ÕªÕ«Õ·Õ¯ Õ‡Õ¡Õ¿Õ¡ÕÕµÕ¡Õ¶ Õ¸Ö€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ½Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨: Ռիսկի առաջին գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը անոթային ցանկացած խնդիր դեպքում արգելվում է: Ռիսկի երկրորդ գործոնը շաքարային դիաբետն է, որը արագացնում է անոթների խցանումները: Ռիսկի երրորդ խմբի մեջ են մտնում խոլեստերինի փոխանակության հետ կապված խնդիրները, երբ հիվանդի արյան մեջ դիտվում է ցածր խտության խոլեստերինների բարձր մակարդակ: Հիմնական պատճառը իհարկե 90% և ավել դեպքերում աթելոսկլերոզն է, որը կարող է ախտահարել յուրաքանչյուր անոթ սկսած որովայնային անոթից՝ աորտայից, որից և սկսում են ստորին վերջույթների անոթները ընդհուպ մինչև ոտնաթաթերի անոթներ: Որքան անոթները մանրանում են, այսինքն գնում են դեպի ոտնաթաթ, այնքան դրանց ախտահարումը, նեղացումը կամ փակոումը ավելի է բարդ է դառնում բուժման տեսանկյունից, քանի որ դժվարանում է որևէ տեսակի միջամտություն կիրառելու հնարավորությունը : Իսկ երբ ոտքի սնուցումը վատանում է, սկսվում է ծայրանդամի կրիտիկական իշեմիա և հիվանդը կանգնում է ծայրանդամի ամպուտացիայի վտանգի առջև: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«ÕžÕ¶ Õ§ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ : Նման խնդիրը այսօր շատ մասշտաբային է: 100000 հոգուց տարեկան մոտ 70-80 մարդ ունի այս խնդրի հետ կապված միջամտության՝ ռեվասկուլյարիզացի այի (անոթների վերականգնում) կարիք, որպեսզի արյան հոսսքը այդ ախտահարված հատվածները լինի բավարար: Եթե մենք այս թվերը տարածենք մեր բնակչության վրա, ապա կստացվի որ տարեկան կա 2000-2500 վիրահատության կարիք: Մեր երկրում առավելագույնը մեկ տարվա ընթացքում կատարվում են մոտ 20-30 վիրահատություն: Սրանց մեջ չեն մտնում սուր տրոմբոզները, ամպուտացիաները: Ստորին վերջույթների անոթային ախտահարումերի վերացմանը ուղղված վիրահատություննե րը բավական բարդ են: Նախ և առաջ այն պատճառով, որ հիվանդները բավականին մեծահասակ են, ունենում են հարակից առողջական խնդիրներ՝ կապված սրտանոթային համակարգի, գլխուղեղի անոթների հետ: Բբայց այնուամենայնիվ ծայրանդամի ռեվասկուլյարիզացի այի վիրահատություննե րը ծայրանդամի հեռացման միակ ալտերնատիվն է: Աշխարհի ոչ մի երկրում, որտեղ գոյություն ունի համապատասխան անոթային բաժանմունքներ և կենտրոններ, վիրաբույժը իրավունք չունի առաջարկել ստորին վերջույթի ամպուտացիա մինչև որ սպառված չեն ռևասկուլյարիզացի այի բոլոր մեթոդները: Մեզ մոտ պատկերը իհարկե այլ է, դա պայմանավորված է համապատասխան մասնագետների փոքր թվով և վաղ ախտորոշման պակասով, ինչը հիմնականում պայմանավորված է հիվանդների ուշ դիմելիությամբ: Մեզ մոտ հիվանդները սովորաբար դիմում են բժիշկի ծայրաստիճան վատ վիճակում, երբ արդեն կան գանգրենոզ վերքեր, գրեթե չկան սրունքի և թաթի անոթներ, որոնք հնարավոր է շունտավորել: Այդ պատճառով ճիշտ է որ յուրաքանչյուր հիվանդ 50 տարեկանից սկսած տարին 1 անգամ անցնի ստորին վերջույթների զարկերակների դուպլեքս սկանավորում: Ստորին վերույթների անոթային ախտահարումների բուժումը թանկարժեք է: Որքան ավելի ներքև՝ ոտնաթաթին ավելի մոտ են ախտահարված անոթները, այնքան վիրահատությունը ավելի թանկարժեք է: Ընդհանուր առմամբ մեր կենտրոնում եթե վիրահատությունը կատարվում է որովայնային խոռոչում, ապա վիրահատության գինը կազմում է 1-1,2մլն դրամ, իսկ ազդրից մինչև ծունկ ընկած հատվածում վիրահատությունը արժե 800-900 հզր: Նույնքան արժե ռևասկուլյարիզացի այի վիրահատական միջամտությունը ազդրից ոտնաթաթ հատվածում : Õ"Õ¥Õ¯ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€: Կարող են փոխարինվել մի քանի զարկերակներ, դա կախված է ախտահարումների լոկալիզացիայից: Վիրահատության միջոցով պետք է արվի առավելագույնը: Իհարկե էտապային վիրահատություննե րը որոշակի տեսանկյուններից ավելի ճիշտ են, բայց հանգամանքներից ելնելով, այդ թվուն նաև ֆինանսական տեսանկյունից մեկ վիրահատության ընթացքում իրականացվում են մի քանի զարկերակների փոխարինում: Վիրահատությունը կատարվում է կտրվածքի միջոցով: Այո: Ողջ աշխարհում ստորին վերջույթների անոթային ախտահարումների դեպքում ոսկե ստանդատ են համարվում բաց միջամտություններ ը: Այսօր մեծ տարածում են գտել նաև էնդովասկուլյար միջամտություններ ը, այսինքն առանց կտրվածք վիրահատություննե րը, որոնք բավականին արդյունավետ են մեծ անոթների վրա, բայց մանր զարկերակների դեպքում բաց վիրահատություննե րը ավելի արդյունավետ են և նաև ավելի մատչելի: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¥Ö" ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ«Õ¶Õ¹Õ¸ÕžÕ¾: Սովորաբար որպես շունտ ամենից լավ տվյալները ունեն հենց հիվանդի երակները: Այսինքն մենք հիվանդի ախտահարված զարկերակի հատվածը փոխարինում ենք երակով: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¥Õ¬ Õ½Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨: Առողջ ապրելակերպը չի կանխարգելում այս խնդիրը, բայց փոքրացնում է դրանց ծագման հավանականություն ը: Պետք է հրաժարվել ծխախոտից, ավելի ակտիվ կյանք վարել, նվազագույնին հասցնել ճարպոտ սնունդը: Ինչպե՞ս եք վարվում եթե հիվանդի երակները ևս ախտահարված են և հնարավոր չէ դրանցով փոխարինել զարկերակները: Այս դեպքում կամ պետք է վերցնենք զարկերակներ ու երակներ մարմնի այլ մասերից, օրինակ ձեռքերից, կամ պետք է օգտագործենք 5-6մմ տրամաչափ ունեցող սինթեթիկ պրոթեզներ: Սրանք աշխարհում շատ լայն կիրառություն ունեն, հանգիստ ընդունվում են հիվանդի օրգանիզմի կողմից, բայց իրենց օգտագործման ժամկետի տեսանկյունից այնուամենայնիվ զիջում են հիվանդի երակներին: Վիրահատություննե րը ուղեկցվում են նաև դեղորայքային բուժմամբ: Անպայման: Բոլոր հիվանդները յուրաքանչյուր օր, ողջ կյանքի ընթացքում պետք է ընդունեն միջոցներ, որոնք նոսրացնում են արյունը: http://healthmag.am