
237 просмотры
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ: Ô´Õ¥Õ²Õ«Õ¶ Ö‡ Õ¯Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Õ¯Õ¡Ö€Õ«Õ³Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¹Õ§ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝ խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր, ախտահարված մասում թմրածության զարգացում ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում Õ£Õ¬ÕÕ¡ÕºÕ¿Õ¸Ö'ÕµÕ¿ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¡Õ® Õ©Ö"Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ սրտխփոց գլխացավ։ Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝ տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ: Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը: