
143 просмотры
Վահանաձև գեղձի հիվանդությունները ենթարկվում են ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական բուժման: «Ընդհանուր վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում այս խնդրի վիրաբուժական ցուցումների մասին Doctors.am -ը զրուցեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանի հետ: -Բժիշկ Չոմոյան, որո՞նք են վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառները: Որքանո՞վ է տարածված այս խնդիրը, ովքե՞ր են ռիսկի խմբում: -Վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառները շատ տարբեր են: Նպաստող գործոններից են՝ ժառանգականությունը, սնունդը, էկոլոգիան և այլն: Կանանց մոտ հինգ անգամ ավելի շատ են հանդիպում վահանաձև գեղձի հիվանդությունների հանգուցավոր ձևերը, քան տղամարդկանց շրջանում: Վերջիններիս դեպքում առավել տարածված է վահանաձև գեղձի քաղցկեղը: Ուռուցքային պրոցեսները սովորաբար ագրեսիվ ընթացք են ունենում 15-20 տարեկան ու 60-ից բարձր մարդկանց շրջանում: Վահանաձև գեղձի քաղցկեղը մեծամասամբ հնարավոր է բուժել վիրահատական միջամտությամբ՝ կախված տարածվածության աստիճանից՝ համակցված ռադիոյոդթերապիայով: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում տարեկան իրականացվում է վահանաձև գեղձի 250-300 վիրահատություն, որոնց ճնշող մեծամասնությունը կազմում են տարբեր չափերի հանգույցները: Կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը ղեկավարվորում է Արա Թորոսյանի կողմից, ով անգնահատելի դեր ունի հայրենական էնդոկրին վիրաբուժության ներդրման ու զարգացման մեջ: -Վահանաձև գեղձի ինչպիսի՞ փոփոխությունների դեպքում է ցուցված վիրահատական միջամտությունը: -Վահանաձև գեղձի հիվանդությունները ենթարկվում են ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական բուժման: Վիրահատական բուժման են ենթարկվում հիմնականում հանգուցավոր ձևերը, որոնք բաժանվում են՝ բարորակ ու չարորակ նորագոյացությունների: Ժամանակակից վրաբուժությունը ենթադրում է երեք հնարավոր վիրահատական ծավալ՝ ախտահարված գեղձի մի կեսի հեռացում, որը կիրառվում է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ պրոցեսների դեպքում, գեղձի ամբողջական հեռացում, այդ թվում՝ գեղձի ամբողջական հեռացում՝ համակցված շրջակա պարանոցի ավշային հանգույցների հեռացումով: Սա նույնպես անհատական է՝ հաշվի ենք առնում տարբեր հետազոտությունների արդյունքները: Վիրահատական բուժումը ցուցված է նաև երկարատև հիպերթիրեոզի ժամանակ: Ամենատարածվածը դեղորայքային բուժումն է, սակայն այն կարող է ժամանակավոր բնույթ կրել կամ լինել անարդյունավետ: Այս դեպքում դիմում ենք ավելի ծանրակշիռ մեթոդների՝ ռադիոակտիվ յոդով գեղձին զրկում ենք ֆունկցիայից: Ծայրահեղ դեպքում կատարվում է գեղձի հեռացում՝ վիրաբուժական միջամտությամբ: -Ժամանակին ախտորոշելու դեպքում հ նարավո՞ր է խուսափել բարդություններից: Ինչպե՞սի ախտանշաններ են լինում այդպիսի խնդիրների դեպքում: -Վահանաձև գեղձի հանգույցները 95 տոկոս դեպքերում ուղեկցվում են առանց գանգատների, հայտնաբերվում են պատահական, ինչպես նաև, երբ մեծանում են այնքան, որ սկսում են ճնշել հարակից օրգանները, կամ կոսմետիկ անհարմարություն են պատճառում: Խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ քննություն, ինչը ներառում է վահանձև գեղձի սոնոգրաֆիա, քանի որ հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ ընթացող խնիրներն ունենում են արտահայտված կլինիկական պատկեր: Հիպերթիրեոզին բնորոշ է՝ քաշի անկումը, նյարդային լարվածությունը, անքնությունը, դողը, ագրեսիվությունը, լացկանությունը, սեռական ֆունկցիայի բարձրացումը և այլն: Հիպոթիրիոզը՝ ոչ բավարար ֆունկիցան, դրսևորվում է քաշի ավելացումով, երբ հեղուկը կուտակվում է օրգանիզմում, մազաթափությամբ, եղունգների փխրունությամբ, սեռական ցանկության իջեցմամբ, հոգնածությամբ և այլն: Անհրաժեշտության դեպքում ցուցված է նաև բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա, որն համարվում է վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունների ախտորոշման ժամանակակից ոսկե ստանդարտ: Այն բարձր զգայունությամբ և արդյունավետությամբ հետազոտման մետթոդ է, որի կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքները ցածր տոկոս են կազմում: Խորհուրդ եմ տալիս չվախենալ հետազոտման այդ մեթոդից, քանի որ դրա օգնությամբ հաճախ վաղ փուլերում հայտնաբերվում են չարորակ գոյացություններ, և ընտրվում է բուժման ձևը: Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս մինչև 1 սմ հանգույցները չենթարկել պունկցիոն բիոպսիայի, սակայն լինում են դեպքեր, որ սոնոգրաֆիկ տվյալների համաձայն, բժիշկը վստահ է լինում, որ 8-9 մմ հանգույցի դեպքում կա քաղցկեղի հավանականություն, ախտորոշումը հաստաելու համար, կատարվում է այդ հետազոտությունը: Բարակ ասեղային բիոպսիան ավելի փոքր հանգույցների դեպքում խորհուրդ չի տրվում, քանի որ ապացուցված է, որ վերջիններս վտանգավոր չեն՝ բացառությամբ մեդուլյար կարցինոմայի, որի դեպքում անհրաժեշտ է ստուգել կալցիտոնինն արյան մեջ: -Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել վահանաձև գեղձի վիրահատությունից հետո: -Վիրաբուժության մեջ գոյություն ունեն հնարավոր բարդություններ, սակայն պետք է նշեմ, որ մեզ մոտ դրանց տոկոսը ցածր է: Ճնշող մեծամասնության դեպքում, երբ բարդություններ չեն արձանագրվում, կարող ենք ասել, որ կյանքի որակը չի ընկնում, ինչն ուղիղ համեմատական է էուտիրոքս դեղի ճիշտ չափաբաժնի հետ: Որևէ հակացուցում գոյություն չունի, կարելի օգտագործել ալկոհոլային խմիչք, այլ դեղորայք, վարել սովորական ապրելակերպ և այլն: Հետվիրահատական շրջանում հիվանդները պետք է գտնվեն էնդոկրինոլոգի հսկողության տակ, անցնեն հետազոտություններ, շարունակվող պրոցեսի դեպքում՝ ժամանակին ախտորոշելու նպատակով: -Ô»ÕžÕ¶Õ¹ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ¯Õ¿Õ¡Ö" Õ°Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕµÕ¶ Õ³Õ¶Õ·Õ¸Õ² Õ´Õ¥Õ®Õ¡Õ´Õ¡Õ½Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨, Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ¾Õ¡Õ°Õ¡Õ¶Õ¡Õ±Ö‡ Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€: Խորհուրդ եմ տալիս չվախենալ հիվանդություններից, քանի որ ժամանակակից բժշկությունը նույնիսկ ամենաբարդ խնդիրները ճիշտ ախտորոշելու դեպքում կարող է բուժել: նյութի աղբյուրը՝ Doctors.am