
141 просмотры
Ֆեյխոայի պտուղը հասունանում է աշնանը։ Պտուղը կանաչ է, էլիպսաձև, չափը՝ հավի ձվի չափ։ Այն ունի քաղցր, անուշաբույր համ՝ նման արքայախնձորի, խնձորի և անանուխի համ։ Պտուղը հյութալի է և կազմված է ամբողջական, դոնդողանման պտղամիսից, ամուր թավ մաշկից։ Պտուղն ընկնում է ճյուղից, երբ հասունանում է, բայց կարելի է ընտրել և հավաքել ծառից մինչև լիարժեք հասունացման փուլը։ Մրգի պտղամիսը հիշեցնում է գուավա միրգը ։ Այն օգտագործվում է որպես բնական կոսմետիկա՝ մաշկի խնամքի, թարմացման համար։ Ֆեյխոայի պտուղն ունի բնորոշ սուր հոտ, որը հիշեցնում է օծանելիքի հոտ։ Բույրը պայմանավորված է եթերայուղ մեթիլ բենզոատի (C6H5CO2CH3) առկայությամբ, որը մտնում է պտղի քիմիական բաղադրության մեջ։ Ֆեյխոայի պտուղն օգտագործում են սննդի մեջ։ Պատրաստում են մրգային ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, մուրաբաներ, կոմպոտներ, ջեմ, մրգային աղանդերներ ու աղցաններ։ Կեղևազատելուց հետո կարելի է կտրատել, ավելացնել մեղր կամ շաքարավազ և ուտել։ Օգտագործում են նաև թխվածքաբլիթներ պատրաստելիս՝ որպես միջուկ։ Կարելի է ուտել նաև առանց հավելումների, առանց որևէ մշակման։ Կիրառելի է շաքարային դիաբետով հիվանդների շրջանում՝ որպես դիետիկ սնունդ: Ֆեյխոայի պտուղները հարուստ են շաքարներով, յոդով, օրգանական թթուներով։ Բացի յոդից, ֆեյխոան պարունակում է С, В, Р վիտամիններ, պեկտինային և այլ անհրաժեշտ տարրեր: Այն ունի ցածր կալորիականություն, չի պարունակում խոլեստերին, ճարպեր : Ֆեյխոան հարուստ է կալցիմումով, պղնձով, մագնեզիումով, մանգանով: Այս պտուղը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, այդպիսով այն կանխում է փորկապությունը: Մանրաթելերը պաշտպանում են հաստ աղիի լորձաթաղանթը, ինչի շնորհիվ այն պաշտպանվում է թունավոր նյութերից, ավելի դիմացկուն է դառնում, այդպիսով հաստ աղին պաշտպանվում է քաղցկեղի առաջացման վտանգից: Այն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդատներով, որի շնորհիվ դրական է ազդում օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության ամրացման և առողջացման համար, օգնում է առավել արդյունավոտ դիմադրել վտանգավոր վարակներին: Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։ Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ՝ այն բաժանելով 3 հավասար մասի։ Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։ - Կրունկների ճաքերի դեպքում՝ կես բաժակ ֆեյխոայի շիլային խառնել մեկական ճաշի գդալ խնձորի հյութ և կամֆորայի յուղ, քսել ոտնաթաթերին։ Պահել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։ - Ճաքած շուրթերի դեպքում՝ 1 ճաշի գդալ ֆեյխոայի պտղամիսը խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել շուրթերին։ Մաքրել 30 րոպեից թղթե անձեռոցիկով։ - Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից և քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։ - Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար՝ հատկապես երեխաների։ - Ô±Õ¶Õ¥Õ´Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ ÕÕ´Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¡Ö€ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Ö†Õ¥ÕµÕÕ¸Õ¡ÕµÕ«, Õ´Õ¥Õ²Ö€Õ«, Õ¶Õ¼Õ¡Õ¶ Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ« ÕÕ¡Õ¼Õ¶Õ¸Ö'Ö€Õ¤Õ¨. Õ¦Õ£Õ¡Õ¬Õ«Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¯Õ¢Õ¡Ö€Õ±Ö€Õ¡Õ¶Õ¡ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ¤Õ«Õ´Õ¡Õ¤Ö€Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨Ö‰ Պատրաստեց`Ա Հարությունյան