53 просмотры
Վարունգի ու անանուխի օգտակար հատկությունները վաղուց են հայտնի, ուստի մարդիկ դարեր շարունակ կիրառում են դրանք առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի համար, սակայն քչերը գիտեն, որ այս բաղադրիչների համադրությունը կարող է շատ ավելի օգտակար ու առողջարար լինել։ Վարունգն ու անանուխը համադրելու ամենապարզ միջոցներից մեկը դրանցով թեյ պատրաստելն է։ Նման ըմպելիքը շատ արագ է պատրաստվում, անչափ համեղ է ու առողջարար, ուստի մասնագետները ներկայացրել են հինգ պատճառ ամեն օր վարունգով ու անանուխով թեյ խմելու համար։ Ô¿Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¥Õ¬ Õ½Õ¸Ö'Ö€Õ³Õ« ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ¥Õ¶ Առավոտյան թարմանալու ու առույգանալու համար մարդիկ սովորաբար սուրճ են խմում, սակայն այս ըմպելիք կարող է նաև մի շարք տհաճ կողմնակի բարդություններ առաջացնել։ Անանուխով ու վարունգով թեյը կարող է հիանալի այլընտրանքային տարբերակ լինել թարմանալու համար։ Այս ըմպելիքը նույնքան արդյունավետ է, որքան սուրճը, սակայն ոչ միայն չի առաջացնում տհաճ կողմնակի բարդություններ, այլև շատ առողջարար է։ Õ•Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ²Õ¥Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Ö€Õ¡Õ¯Õ¿Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¨ Անանուխը վաղուց հայտնի է որպես արդյունավետ դեղամիջոց մարսողության խանգարումների դեմ, ինչը պայմանավորված է բույսի հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով։ Կծու կամ յուղոտ մթերքի գործածությունից հետո ընդամենը մի բաժակ վարունգով ու անանուխով թեյ խմելը կօգնի պաշտպանել ստամոքսն անբարենպաստ ազդեցությունից ու կկանխի տհաճ ախտանշանների ի հայտ գալը։ Ô±Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Վարունգը վիտամին С-ի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրը շատ կարևոր է իմունային համակարգի աշխատանքի համար։ Իր օգտակար բաղադրության շնորհիվ վարունգով ու անանուխով թեյի կանոնավոր գործածությունն օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու պահպանել մաշկի թարմությունն ու առողջությունը։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Հետազոտությունները ցույց են տվել, որ վարունգն օգնում է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը նշանակում է, որ վարունգով ու անանուխով այս ըմպելիքը կանոնավոր օգտագործելը կօգնի կանխել սրտի հիվանդությունները։ Զովացնում ու թարմացնում է Այս պարզ ու համեղ թեյը հիանալի միջոց է տարվա շոգ եղանակներին թարմանալու ու զովանալու համար։ Այն պահպանում է մարմնի խոնավությունն ու կանխում է գերտաքացումը՝ դրանով իսկ օգնելով խուսափել շոգի պատճառով ինքնազգացողության վատթարացումից։ Նյութի աղբյուրը՝ The Health Site