251 просмотры
Վիտամին C-ն մարդու օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններից մեկն է, որի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ասկորբինաթթուն օժտված է հակավիրուսային, հակահիստամինային, հակաբորբոքային ու մի շարք այլ օգտակար հատկություններով, ուստի շատ կարևոր է առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար: Այս տարրի դեֆիցիտից խուսափելու համար մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մրգերով ու հատապտուղներով, քանի որ դրանք դասվում են վիտամին C-ի լավագույն աղբյուրների շարքին, սական քչերին է հայտնի, որ կան բանջարեղենի շատ տեսակներ, որոնք նույնպես կարող են ասկորբինաթթվի հիանալի աղբյուր լինել։ The Health Site պորտալը ներկայացրել է վիտամին C-ով հարուստ հինգ մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Ô¿Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬ Կարտոֆիլը շատ տարածված մթերք է, որը սովորաբար ասոցացվում է կալիումի բարձր պարունակության հետ, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այն կարող է նաև վիտամին C-ի հիանալի աղբյուր լինել։ Ջեռոցում առանց կեղևազրկելու պատրաստված ընդամենը մեկ կարտոֆիլն ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի գրեթե 50%-ը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։ Ô²Ö€Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ« Այս վիտամինով հարուստ է նաև բրոկոլին։ Ընդամենը մի բաժակ կտրատած բրոկոլին տալիս է օրգանիզմին վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի ավելի քան 100%-ը, ուստի մասնագետները հորդորում են անպայման հարստացնել սննդակարգն այս մթերքով։ Ô¿Õ¡Õ¶Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö'Õº (Õ¤Õ¤Õ¸Ö'Õ´) Կանտալուպ դդմի ընդամենը մի բաժակը պարունակում է 60 մգ վիտամին C։ Սա դդմի ամենասննդարար տեսակներից մեկն է, ուստի այն հաճախ օգտագործելը կարող է շատ օգտակար լինել։ Ô²Õ¸Ö'Õ¬Õ²Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ²ÕºÕ¥Õ² Մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում նաև բուլղարական պղպեղը։ Ընդ որում՝ որքան վառ գույն է այն ունենում, այնքան մեծ է դրանում այս տարրի պարունակությունը։ Մեկ կանաչ պղպեղը պարունակում է 100 մգ ասկորբինաթթու, կարմիր պղպեղը՝ 150 մգ, իսկ դեղին պղպեղը՝ 210 մգ։ Ô¼Õ¸Õ¢Õ¸Ö' Õ®Õ«Õ¬Õ¥Ö€ Ô±ÕµÕ½ Õ®Õ«Õ¬Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ C-Õ« Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¢Õ¡ÕªÕ¶Õ« Õ´Õ¸Õ¿ 79%-Õ¨, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ´Õ¥Õ¶Ö…Ö€ÕµÕ¡ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬Õ¨ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬Ö‰