Վնասվել է զարկերակ թե՞ երակ: ինչպես իմանալ
Զարկերակային արյունահոսության ժամանակ վերքից արյունը հոսում է շատ արագ, պուլսացող բնույթ է կրում, արյունը ունի վառ կարմիր գունավորում, տուժածը գունատվում է, սրտի ռիթմը արագանում , զարկերակային ճնշումը իջնում է, ի հայտ է գալիս գլխապտույտ, սրտխառնոց:
Երակային արյունահոսության ժամանակ արյունը ունի մուգ բալի գույն, անընդհատ հոսք ունի:
2 դեպքում էլ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով պետք է վնասված վերջույթին տալ բարձր դիրք, երակայինի դեպքում դնել ճնշող վիրակապ, իսկ զարկերակայինի դեպքում լարան (ժգուտ), վնասված հատվածից վերև և շտապ հասցնել հիվանդանոց:
Պատրաստեց` Բ.Գ