
104 просмотры
Սննդակարգը ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների դեպքում Մանրամասնում է «Իզմիրլյան» ԲԿ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ Դոնարա Էլոյանը: Վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխելը, երկար ժամանակ ծամոն ծամելը, սննդային չարաշահումները, կարող են առաջացնել ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդություններ: Õ†ÕºÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¥Õ¬Õ«Õ¯Õ¸Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ« Õ´Õ¥Õ® Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ½Õ©Ö€Õ¥Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨, ÕªÕ¡Õ¼Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Խոցային հիվանդությունների սրացումները նկատվում են հատկապես վաղ գարնանն ու ուշ աշնանը: Վիճակն ավելի չբարդացնելու համար անչափ կարևոր է հետևել սննդակարգին, սնվել ժամանակին՝ օրական 3-4 անգամ ֆիքսված ժամերի, անպայման նախաճաշել տանից դուրս գալուց առաջ ու օգտագործել միայն առողջ սննդամթերք: Õ"Õ½Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Եթե չկան կողմնակի հիվանդություններ, ապա մսեղիքից կարելի է ուտել ամեն ինչ միայն կտորով խաշած վիճակում, պետք է հրաժարվել աղացած, խորոված ու տապակած մսից, ինչպես նաև մսաջրից՝ արգանակից, որպես ուժեղ ստամոքսահյութ արտադրող մթերք: Ապուրը պետք է պատրաստել սովորական ջրով, կարագով, առանց սոխը տապակելու, առանց տոմատի: Պետք է հրաժարվել ձեթից, սպրեդից, մարգարինից: Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Պետք է հրաժարվել կաթից, պաղպաղակից, յոգուրտից, յուղալի դեղին պանրից: Մածունը պետք է լինի օրվա արտադրության՝ թարմ մերած: Կաթնաշոռն ու թթվասերը թույլատրելի են: Պետք է հրաժարվել բոլոր գրգռիչ հավելումներից՝ մայոնեզ, տոմատ, տղեմալի, մանանեխ և այլն, ինչպես նաև թթու և կծու ամեն ինչից: Ô²Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶ Վարունգը կարելի է ուտել առանց կեղևի, պոմիդորը միայն սեզոնին կեղևն ու կորիզները հանած, մյուս բանջարեղենները միայն խաշած վիճակում: Õ€Õ¡Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€ Չի կարելի ուտել ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ, ձավար, հաճար, բլղուր, վարսակ, եգիպտացորեն, արևածաղիկ: Փոխարենը կարելի է հնդկաձավարը, գարեհատիկը (перловка), բրինձը: Մակարոնեղենը պետք է օգտագործել առանց բովելու: Ô¿Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¥Õ²Õ¥Õ¶ Պետք է հրաժարվել թարխունից, կոտեմից, ծիտրոնից, սոխից: Կարելի է ուտել եփած փիփերթ, շուշան, բայց ոչ մանդակ: Õ"Ö€Õ£Õ¥Ö€ Նախընտրելի են քաղցր ու առանց կորիզի մրգերը: Պետք է հրաժարվել թզից, մոշից, մորուց, քանի որ դրանց չափազանց մանր կորիզները կարող են խոցերի մեջ մտնել ու թույլ չտալ դրանց փակվել: Ô¸Õ´ÕºÕ¥Õ¬Õ«Ö", Õ½Õ¸Ö'Ö€Õ³, Õ©Õ¥Õµ Թույլատրելի է սենյակային ջերմաստիճանի հանքային ջուրը, սև սուրճը՝ ուտելուց հետո: Անանուխով, երիցուկով թեյերը նախընտրելի են: Գազավորված ըմպելիքներից, պատրաստի մրգահյութերից պետք է հրաժարվել: Չպետք է օգտագործել ալկոհոլային խմիչքներ՝ անկախ թնդության աստիճանից: Հացամթերք Եթե հացից հրաժարվել հնարավոր չէ, ապա նախընտրելի է միայն սպիտակ ու բարձր կարգի ալյուրից պատրաստված հացը: Թխվածքները՝ առանց կրեմի, միայն կարագով ու տանը պատրաստված: Կարելի է առավոտյան ուտել թերխաշ ձու, բայց հրաժարվել ձվածեղից: Քաղցրավենիք Պետք է հրաժարվել ջեմով կարամելներից, մոմպասներից, շոկոլադից, կարելի է ուտել կաթնային իրիսներ կամ լոխում: