
45 просмотры
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է: Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս . Õ´Ö€Õ£Õ¥Ö€Õ¶ Ö‡ Õ¢Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶Õ¨ Õ¶Õ¡ÕÖ"Õ¡Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬Õ¨ Õ¬Õ¡Õ¾ Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ°Õ¸Õ½Õ¸Õ² Õ»Ö€Õ¸Õ¾ , սննդամթերքը պահել փակ տարաներում ՝ աղտոտումից խուսափելու նպատակով, շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում, ÕÕ¸Ö'Õ½Õ¡ÖƒÕ¥Õ¬ Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö", Õ¸Ö€Õ¨ Õ¾Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¤Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¹Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¡Õ® Õ¾Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի, ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո, ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո, չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ: