
181 просмотры
ՏՈՒՂՏ- Քիմիական բաղադրությունը : Կոճղարմատն ու արմատները պարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ու հեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս են պենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատների ձևով: Տերևներում հայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ և կաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտ մալվիդին, իսկ սերմերում` մինչև 12% ճարպայուղ: Բուժական նշանակությունը : Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում են նաև չկոշտած կոճղարմատը: Բարձր գնահատելով տուղտի բուժիչ հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի այգիներում: Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ ձևերով բժշկապետն օգտագործել է գլխացավերի , աչքի , ականջի , բերանի խոռոչի , ստամոքսի , մկանների , թոքերի և պլևրայի մի շարք հիվանդությունների ժամանակ: Նա նշում է դեղաբույսի օգտակարության մասին` դժվարամիզության , միզապարկի քարի , ուռուցքների դեպքերում և այլն: Մ . Հերացին դեղաբույսը հաճախ օգտագործել է հոգնայի ձևով «բորբոսային ջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքային պալարախտի դեպքում, իսկ արտաքին և ներքին կիրառման ձևով` որպես խուխամուղ, ներծծող և փափկեցնող միջոց: Տուղտի վերաբերյալ հարուստ տվյալներ է ներկայացնում Ամիրդովլաթը : Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբեր ձևերով ու խառնուրդներով օգտագործել է քոսի , ճաղատության , գլխի մաշկի թեփոտության , ականջի բորբի և ցավի , բքնածության , թութքի , կրծքագեղձի բորբոքման , արգանդի և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բժշկապետի խորհրդով, « երբ ծեծված արմատը դրվի ուռուցքի կամ խոցի վրա ` կակղեցնում և փլցնում է , գինով կամ կաթով եփված վիճակում տալուց ` օգնում է ջարդվածքին , հետանցքի ցավին և միզուղիների քարերին : Արմատը , քացախով եփած վիճակում , կտրում է ատամնացավը , իսկ սերմերով կարելի է բուժել պիսակը : Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով պատրաստված սերմերի եփուկով , կարելի է անվնաս մնալ թունավորումներից : Ձեթով թաթախված տերևները կարելի է դնել մաշկի առաջացած բշտիկների վրա »: Այնուհետև բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով գլուխը լվանալուց` փափկում և երկարում են մազերը, վերանում գլխի քորը և թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու ձևով դնելով գլխին` օգնում են թուլամտության դեպքում: Սերմերը հազի դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են աղիքային արյունահոսությունը, հալում երիկամային քարերը: Արմատաեփուկը օգնում է միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը հեշտացնում է ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային խիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային արյունահոսության, որովայնային խիթերի, երիկամային ախտահարումների, օրխիտի, երակների լայնացման և թրոմբոֆլեբիտների . Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և Արճիճանիսը` միզապարկի ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն: Դեղաբույսի պատրաստուկները գիտական բժշկության մեջ համարվում են որպես փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազրկող և խուխամուղ : Հիմնավորված է, որ դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և խոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալ օջախները, միաժամանակ դանդաղեցնելով ներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղային ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի համար: Կլինիկական պայմաններում տուղտի պատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների , տրախեիտների , կապույտ հազի , թոքաբորբերի , բրոնխիալ ասթմայի , սուր գաստրիտների , ստամոքսի և 12- մատնյա աղիքի խոցային հիվանդության , էնտերոկոլիտների , ցիստիտների , ցավոտ և ակամա միզարձակումների , երեխաների լուծերի , երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն: Կիրառման եղանակները : Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից և տերևներից ջրաթուրմ պատրաստում և օգտագործում են նույն եղանակով, միայն հումքը վերցնում են կրկնակի դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` 10 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ սառը ջրում, ապա ըմպում վերոհիշյալ ձևով, կամ` 1 թեյի գդալ հումքը (6 գ) 10-15 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5 անգամ, կամ` 4 թեյի գդալ արմատը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը կամ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ ծաղիկը 1-2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ընդունում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: Տուղտ բժշկական -Արմատի հյութը խմել օրական 2-3 անգամ` 1-ական թեյի գդալ 1 բաժակ մեղրաջրի հետ միասին: Օգտագործել` աչքերի լորձաթաղանթի բորբոքման դեպքում: Տուղտի արմատները և ուրցի խոտաբույսը` 50-ական գ,փոշիացնել, խառնել միմյանց հետ: 4թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, պահել 20 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում` 3 անգամից: Օգտագործել` բրոնխային ասթմայի դեպքում: Տուղտ բժշկական - արմատահյութը խառնել նռան հյութի և ջրի հետ ու 5-7 օր կատարել բերանի ողողումներ: Ողողումները կատարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ: Օգտագործել` լնդերի հիվանդության դեպքում: Տուղտի արմատները , խնկունու տերևները, սոճու բողբոջները և գիհու պտուղները` 20-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում` 3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի դեպքում: Տուղտ բժշկական - փոշիացրած արմատը շաղախել կաթով և դնել գեղձի վրա: Օգտագործել` գեղձախտի դեպքում: Տուղտի 1 ճաշի գդալ մանրացրած արմատների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1 ժամ: Քամել, ավելացնել շաքար: Խմել յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ` 1-ական ճաշի գդալ: Օգտագործել` դիզենտերիայի, լուծի դեպքում: Տուղտ բժշկական - արմատահյութն օգտագործել ձեթի, մեղրի կամ մասրենու արմատահյութի հետ միասին: Օգտագործել` երիկամների հիվանդության դեպքում: Տուղտ բժշկական - ուտել փոշիացրած արմատները կաթի կամ խմորի սոդայի հետ օրական 3 անգամ, քաղցած վիճակաում: Օգտագործել թոքախտի, թոքերի կատառի դեպքում: Տուղտ բժշկական- արմատահյութը խառնել 0.5 բաժակ մեղրաջրի հետ և խմել օրական 2-3 անգամ` 1- ական թեյի գդալ: Օգտագործել հազի դեպքում: Տուղտ բժշկական-ա . արմատները մի քանի ժամ թողնել սառը ջրի մեջ: Լուծույթը խմել: Ô². Ô±Ö€Õ´Õ¡Õ¿Õ¡Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¨ ÕÕ´Õ¥Õ¬ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ 2-3 Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´` 1-Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥ÕµÕ« Õ£Õ¤Õ¡Õ¬: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬` Õ·Õ¶Õ¹Õ¸Ö'Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´: