
121 просмотры
Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¬Õ«Ö"Õ¨ Ջերմային ալիքներն առաջանում են, երբ ջերմաստիճանը մի քանի օր շարունակ նորմայից բարձր է լինում: Խոնավության պատճառով այն կարող է շատ ավելի բարձր լինել: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¬Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Ջերմային ալիքները բնական երևույթ են և առաջանում են մթնոլորտ տաք օդի ներթափանցումից: Դրանց ուժգնությունը և հաճախականությունը մեծանում են կլիմայի՝ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով առաջացած փոփոխության պատճառով, որոնք ջերմությունն ավելի երկար են պահում: >> Կարդացեք նաև. Ինչպես խոսել ձեր երեխայի հետ կլիմայի փոփոխության մասին ÕˆÖ'Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¥Õ¶ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ·Õ¡Õ¿Õ¨ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¬Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Սաստիկ շոգը վտանգավոր է բոլորի առողջության համար: Սակայն ջերմային սթրեսի նկատմամբ հատկապես խոցելի են նորածինները, երեխաները, հղիները և տարեցները: Շատ բարձր ջերմությունը կարող է ավելի վտանգավոր լինել նորածինների և երեխաների համար, իսկ երեխաների ջրազրկումը կարող է վտանգավոր կամ նույնիսկ մահացու լինել: Երեխաների օրգանիզմի ջերմակարգավորումն ավելի դժվար է ընթանում, և ջերմությունից պաշտպանվելու համար նրանք մեծահասակների օգնության կարիք ունեն: Մեծ ռիսկի են ենթարկվում նաև հղի կանայք: Չափազանց բարձր ջերմությունը և ջրազրկումը կարող են երեխայի ցածր քաշի և անգամ մեռելածնության պատճառ դառնալ: Սա կարող է բացասաբար ազդել նաև հղի կանանց վրա, կարող է սկսվել վաղաժամ ծննդաբերություն, ինչպես նաև զարգանալ հղիության շաքարախտ և հիպերտոնիա: Ô»Õ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¬Õ«Ö"Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ UNICEF ÔµÕ²Õ¥Õ›Ö" ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¡Õ® • Իմացե՛ք, թե որքան շոգ և խոնավ է լինելու այսօր, այս շաբաթ և այս ամիս, որ ծրագրեք դրսում ձեր անելիքը: • Տանը պահե՛ք խիստ անհրաժեշտության պարագաներով պայուսակ, որը պարունակում է օրալ ռեհիդրատացիոն աղի (ՕՌԱ) փաթեթներ, ջերմաչափ, ջրի շշեր, սրբիչներ կամ խոնավ անձեռոցիկներ, մարտկոցով աշխատող շարժական օդափոխիչ կամ ջրցան, ինչպես նաև ջերմային սթրեսի ախտանշանները բացահայտելու և բուժելու նպատակով կազմված ստուգաթերթ: • Իմացե՛ք ինչպես օգնություն ստանալ: Գրի՛ առեք մոտակա առողջապահական կամ շտապօգնության/տրանսպորտային ծառայությունների կոնտակտային տվյալները: Ô¶Õ¸Õ›Õ¾ ÕºÕ¡Õ°Õ¥Ö" Õ¿Õ¸Ö'Õ¶Õ¨ • Հնարավորության դեպքում օրվա ամենաշոգ ժամերին փակե՛ք վարագույրները, իսկ գիշերը բացե՛ք պատուհանները՝ տունը զովացնելու համար: • Օգտագործե՛ք օդափոխիչներ և հովացուցիչներ: Խուսափե՛ք շոգից • Ամենաշոգ ժամերին խուսափե՛ք տնից դուրս գալուց: Փորձե՛ք պլանավորել ձեր անելիքն օրվա ընթացքում ավելի վաղ կամ ավելի ուշ, երբ արդեն զով է: • Դրսում օգտագործե՛ք արևապաշտպան քսուք և փորձե՛ք ստվերում մնալ կամ օգտագործե՛ք արևից պաշտպանող գլխարկներ և հովանոցներ: Շատ ջո՛ւր խմեք և զով վայրո՛ւմ մնացեք • Կանոնավոր ընդմիջումներով ջուր խմե՛ք նախքան ծարավելը: • Շոգ ժամանակ շատ շորեր հագնելը կարող է ավելի արագ ջրազրկել ձեր օրգանիզմը և տաքացնել: Այնպես որ, հագե՛ք թեթև և ազատ հագուստ: Բամբակն իդեալական է շոգ օրերին՝ նվազեցնելու ջերմային ցաները և կլանելու քրտինքը: Խորհուրդ է տրվում արհեստական գործվածքից սպիտակեղենը փոխարինել բամբակյա գործվածքից սպիտակեղենով: • Ջրի շիշ և փոքրիկ սրբի՛չ պահեք ձեզ մոտ, որ կարողանաք այն ձեր պարանոցին դնել զովանալու համար: Խորհուրդներ նորածինների, երեխաների և հղի կանանց համար ÕŠÕ¥Õ¿Ö" Õ§ Õ‰ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ†Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€ Պարբերաբար ստուգե՛ք՝ արդյոք ձեր երեխան ծարավ է, քրտնում է, շոգում է, փսխում է, արդյոք բերանում չորություն է զգում կամ գլխացավեր ունի: Եթե ձեր երեխան նորմալ չի արձագանքում, ունի բարձր ջերմություն, գլխապտույտ կամ արագ է շնչում, ապա նրան անմիջապես բուժհաստատություն տարեք: Համոզվե՛ք, որ ձեր երեխայի հագուստը ազատ է, դա կարող է օգնել կանխելու ջերմային ցանի առաջացումը և շոգելը: Համոզվե՛ք, որ ձեր երեխան բավականաչափ ջուր է խմել: Մինչև 6 ամսական երեխաներին կերակրե՛ք բացառապես կրծքով: Կրծքով կերակրող մայրերը պետք է շատ ջուր խմեն, քանի որ ջրազրկումը կարող է ազդել կրծքի կաթի արտադրության վրա: Վեց ամսական և բարձր տարիքի երեխաները պետք է պարբերաբար ջուր խմեն օրվա ընթացքում։ Առանց բուժաշխատողի հետ խորհրդակցելու նորածիններին մի՛ տվեք դեղորայք, եթե նրանք գերտաքացման նշաններ ունեն: Մի՛ թողեք նորածիններին և երեխաներին չօդափոխվող փակ տարածքներում, օրինակ՝ ավտոմեքենայում կամ փակ պատուհաններով սենյակում: Թույլ մի՛ տվեք ձեր երեխաներին ժամերով խաղալ դրսում, երբ շոգ է, հետևե՛ք նրանց: Դրսում մարզվելիս կամ խաղալիս թող նրանք հանգստանան 30 րոպեն մեկ: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մարզվելը կամ խաղալը կարող է արագ ջրազրկման և լուրջ հետևանքների հանգեցնել: