
77 просмотры
Կառավարության նիստում ներկայացվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը` փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ: «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը: Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։ Ռուսաստանից Հայաստան ժամանած ուղևորին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով հետազոտության բացասական արդյունքի դեպքում (առավելագույնը 72 ժամվա վաղեմության տեղեկանքի առկայությամբ) թույլատրվում է պետական սահմանը հատել, հակառակ դեպքում կիրառվում են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված՝ կարանտինային միջոցառումները: Ներկայումս ծրագրում փորձարկման նպատակով ընդգրկված են վճարովի ծառայություն մատուցող 2 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան: Ծրագրի գործարկման ընթացքում կարող է ավելանալ լաբորատորիաների ցանկն` ըստ դիմելիության: Ծրագրում ընդգրկված լաբորատորիաների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից: Õ†Õ·Õ¥Õ¶Ö", Õ¸Ö€ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¡Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¡Õ® Õ§ 1 Õ¡Õ´Õ«Õ½: Õ€Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¾Õ¡Õ®Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Ö" Õ¶Õ¥Ö€Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¥Õ¬ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ°Õ²Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾` ✔️ Android ✔️ IOS