
87 просмотры
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական հաստատություններում ներդրվել է «Պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային եղանակով հերթագրման, վերջիններիս բժիշկների մոտ ուղեգրման» ծրագրիրը, որի միջոցով կատարվում է պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային հերթագրում առաջնային օղակի բժիշկների՝ տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկների մոտ: Այս մասին Իրավաբան․net -ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։ Ներկայումս որոշ պոլիկլինիկաներում կատարվում են փորձարկման ծրագրի 2-րդ փուլի ներդրման աշխատանքները, որի միջոցով կատարվում է պացիենտների Էլեկտրոնային հերթագրում նեղ մասնագետների մոտ՝ վերջիններիս մոտ ուղեգրող թերապևտի կողմից: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Հիշեցնենք նաև, որ հերթագրումը կատարվում է տեղում և հեռախոսազանգի միջոցով: Հեռախոսազանգի միջոցով հերթագրման ժամանակ գրանցվում է պացիենտի անուն, ազգանուն, հայրանունը և սոցիալական կամ նույնականացման քարտի համարը: Պացիենտը գրանցվում է իրեն սպասարկող բժշկի մոտ և լրացնում է այցելության թերթիկ, որով կատարվում է հիվանդի ընդունելությունը: Հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 17:00-ն զանգել հետևյալ համարներով. «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-53-57-51 կամ 011-53-57-83/ «Քաղաքային Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ /010-23-24-33 կամ 010-23-24-10/: «Նոր Արեշ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-45-24-75, 010-45-40-72/ «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-56-52-54/ «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-65-18-73/ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ /010-45-34-50/ «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ /010-46-19-10/ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ /010 42-06-72, 010-42-21-70 մեծահասակներ, 010-42-01-52, 010-42-22-53 մանկական/ «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-27-24-70/ «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ /010-72-29-70/ «Սարի Թաղ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-57-63-44/ «Նոր Արաբկիր» ԱԿ ՓԲԸ /010-27-57-41/ «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-61-07-32 մեծահասակներ, 010-61-81-60 մանական/ «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ /010 48-08-00 մեծահասակներ, 010-48-21-61 մանկական/ «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ /010-26-07-07/ «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-74-48-30/ «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-24-05-50/ «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-56-74-91 կամ 091-56-74-91/ «Արշակունյաց պոլիկլինիկա» ՓԲԸ /010-44-02-32/ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-74-81-46 մեծահասակներ, 010-72-32-20 մանական/ «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ /010-36-93-90 և 011-36-93-90/ «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ /010-47-60-20/ «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ /010 66-62-10 մեծահասակներ, 010-66-74-30 մանկական/ «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ /010-48-53-89/ «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ /010-28-72-60/: