
89 просмотры
Երեխայի առողջությունը ուղղակի կապ ունի նրա շարժունությունից: Երեխայի համար, որը դեռ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել գիտելիքների և ինֆորմացիայի լավագույն վայրը մոր ձեռքերն են՝ նա կարող է շարժել գլուխը, ձեռքերով շոշափել ամեն ինչ, կծել և սովորել նոր շարժումներ: Սակայն հնարավոր չէ ողջ օրվա ընթացքում երեխային պահել ձեռքերի վրա: Այդ պատճառով բնական է որ զարգացման որոշակի փուլում ծնողները մտածում են քայլակ ձեռք բերելու մասին: HayNews.am-ը քայլակների դրական և բացասական կողմերը քննարկել է ՎՕԳԿ մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ. Արա Այվազյանի հետ: «Քայլակները բավարարում են երեխայի շարժվելու պահանջը, հնարարավորություն տալով նրանց բացահայտել շրջապատող աշխարհը: Խթանում են ինտելեկտի զարգացումը: Տալով ակտիվ շարժվելու հնարավորություն քայլակը թույլ չի տալիս երեխային ձեռքը հասցնել վտանգավոր իրերին, քանի որ ունի ավելի մեծ տրամագիծ քան ձեռքերի բացվածքը»,-նշեց օրթոբեդն ու ավելացրեց, որ քայլակների կիրառումը գրգռում են երեխայի ախորժակը, քանի որ ակտիվ խաղից հոգնելով երեխան երեկոյան ավելի լավ է քնում: Սակայն, ըստ Արա Այվազյանի, անգամ մայրիկի այսպիսի հրաշալի «օգնականն» ունի իր բավականին էական թերությունները. «Քայլակները դանդաղեցնում են երեխաների մոտ շարժողական ունակությունների զարգացումը: Հանգեցնում են ինքնուրույն քայլելու ցանկության նվազեցմանը, այդ պատճառով երեխաները ավելի ուշ են սկսում քայլել»,-մանրամասնեց մասնագետը: Բժշկի խոսքով՝ քայլակների երկարատև և անընդմեջ օգտագործումը կարող է հանգեցնել չամրացած ոտնաթաթերի դեֆորմացիայի և ողնաշարի թեքվածության: «Քայլակները ազդում են ուղեղիկի ձևավորման վրա: Առաջ քայլելու համար, երեխան կրծքով հենվում է քայլակի եզրերին և չի սովորում պահպանել հավասարակշռությունը: Դրա հետևանքով ողեղիկի շարժումների կառավարման ֆունկցիան ճիշտ չի ձևավորվում և հետագայում` ինքնուրույն քայլելիս, երեխան հաճախակի ընկնում է, գլորվում տարբեր կողմեր»,-շեշտադրեց Արա Այվազյանն ու շարունակեց. «Այդ տարիքում ծանոթությունը շրջապատող աշխարի հետ հիմնականում կատարվում է ձեռքերի և բերանի օգնությամբ իսկ, քայլակը խոչնդոտում է դրան: Եթե երեխայի շարժողական ակտիվության դրսևորումը սահմանափակ է, նրա մոտ առաջանում է զգայական փորձի պակաս և երեխան լավ չի պատկերացնում սեփական մարմնի հնարավորությունները»,-ասաց բժիշկ-մասնագետը: Վերջինիս հավաստմամաբ՝ քայլակի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել ողնաշարի և ստորին վերջույթների ծռվածությունների (X-աձև և O-աձև), քանի որ մկանները գտնվում են անընդհատ լարման վիճակում: «Քայլկի օգտագործումը կարող է նպաստել սողալու փուլի կրճատմանը: Սողալը նպաստում է գլխուղեղի կիսգնդերի միջև կապերի զարգացմանը, ինչը իր հերթին նպաստում է երեխայի հարմոնիկ զարգացմանը»,-ընդգծեց Արա Այվազյանն ու բոլոր այն մայրիկներին, ովքեր անկախ նշվավից որոշել են քայլակ օգտագործել հորդորեց. «Քայլակի օգտագործումը նպատակահարմար է սկսել երեխայի 7 ամսեկանից հետո: Անհրաժեշտ է երեխային հագցնել կոշիկներ, որպեսզի երեխան քայլելիս ճիշտ հենի ոտնաթաթը»: Զրուցակիցս նաև խորհուրդ տվեց հետևել, որ երեխան ամբողջությամբ հենվի ոտնաթաթերի վրա` ծնկահոդերը քիչ ծալված վիճակում: «Քայլակի կիրաումը պետք է սկսել 3 րոպեից` աստիճանաբար ավելացնելով ժամանակը, բայց ոչ 40 րոպեից ավել` խուսափելու համար ողնաշարի ավելորդ ծանրաբեռնումից: Օրվա ընթացքում ոչ ավել քան 1-2 անգամ»,-շետադրեց բժիշկը: Իրականում, օրթոբեդի խոսքով, քայլակների օգտագործման համար կան հակացուցումներ, դրանք են՝ ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¶Õ½Õ¿Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ·Õ¥Ö"Õ« Ö‡ Õ¶Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¥Õ²Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¥Ö€Ö‡Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€ Ô±Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ¼Õ¡ÕÕ«Õ¿Õ« Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Ô±Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ½Õ¿Õ¸Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¬Õ¡Ö€Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ©Õ¸Ö'Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ€Õ¥Õ¶Õ¡Õ·Õ¡Ö€ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ"Õ¸Ö"Ö€Õ«Õ¯Õ¨ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤ Õ§ Õ¯Õ¡Õ´ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ« «Սովորաբար առողջ երեխաներին քայալկների կիրառումը ցանկալի չէ: Սակայն կան դեպքեր, երբ քայլակները նշանակվում են բուժական նպատակով: Ավելի հաճախ այն հիվանդությունների դեպքում, երբ ախտահարված է մկանային համակարգը: Օրինակ՝ Մանակական ուղեղային կաթված և այլն»,-նշեց Արա Այվազյանն ու հիշեցրեց մայրիկներին. «Մանկակական քայլակը ընդամենը ձեր օգնականն է և ոչ թե ձեր փոխարինողը»: Տաթև Առաքելյան