
95 просмотры
Վերջին տարիներին աշխարհի մի շարք ժամանակակից կլինիկաներում կատարվել են հետազոտություններ՝ քիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը կանխելու նպատակով: Եվ այսօր արդեն իսկ կիրառության մեջ է մտել գլխի մաշկի սառեցման մեթոդը: Զրո աստիճանին մոտ հատուկ սառը գլխարկները, որոնք պացիենտները կրում են քիմիաթերապիայի կուրսի ընթացքում, սառեցնում են գլխամաշկը, արդյունքում սեղմվում, սպազմի են ենթարկվում մազանոթները և պաշտպանում մազարմատը: Այս կերպ քիմիաթերապիան՝ շրջանառվելու ընթացքում չի հասնում մազարմատներին և կանխվում է մազաթափությունը: Մեթոդը տեխնիկապես պարզ է: Մեր երկրում՝ մասնավորապես Նաիրի ԲԿ-ում շուրջ 1 տարի է, ինչ այն փորձարկվել է: Մասնագետները լիարժեք տիրապետում են տեխնիկային և, ուրախությամբ պետք է փաստեմ, որ արդեն իսկ տեսնում ենք ցանկալի արդյունքները: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô±ÕµÕ½ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¶ÕÕ´Õ¡Õ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÖ€Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ·Õ¸Ö'Ö€Õ» 40% Õ§: Մեթոդը, ցավոք, ունիվերսալ չէ և կիրառելի է որոշ սխեմաների դեպքում միայն և պետք է կիրառվի բուժման սկզբից: Հարմար է կիրառել կանացի չարորակ գոյացությունների դեպքում, օրինակ՝ կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղ... Հատկապես կանանց համար մազաթափությունը բուժման ծանրագույն պահն է. նույնիսկ կարող եմ փաստել, որ մազաթափությունից սթրեսն ավելի մեծ է, քան հենց ախտորոշումից: Ô²Õ¡ÕªÕ¡Õ¶Õ´Õ¸Ö'Õ¶Ö"Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Նաիրի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը գործում է արդեն շուրջ 5 տարի: Այն հիմնադրվել է ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի կողմից: Հիմնադրման օրից ի վեր մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի՝ մասնավորապես Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետների հետ և մեր բոլոր հիվանդների բուժման մարտավարության որոշումը և ինքնին բուժումն անցկացվում է նրանց հետ պարբերաբար քննարկումներով: Մենք աշխատում ենք համաշխարհային բժշկության նորությունները հասանելի դարձնել մեր պացիենտներին, ինչի մասին վկայում են բուժման բարձր արդյունքները և նման նորամուծությունների կիրառումը: Աղբյուրը՝ Doctors.am