
55 просмотры
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով մեր երկրում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր է իրականացվում։ Այն կյանքի չէր կոչվի առանց ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։ Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն և ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին։ Õ†Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¨ Õ¶Õ·Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ°Õ¥ÕºÕ¡Õ¿Õ«Õ¿ Õ'-Õ¸Õ¾ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¶Õ¡Õ¬ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¸Ö'Õ´Ö‰ Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։ Կարևորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաև հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։ Այնուհետև, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։ Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։ Նշենք, որ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։