
101 просмотры
Օգտակար նյութերի պակասը դառնում է կոտրատվող, շերտավորվող եղունգների պատճառ : Ուշադրություն դարձրեք, որ ձեր սննդակարգում լինեն մթերքներ, որոնք պարունակում են հետևյալ վիտամինները: Շատ կարևոր է ժամանակին հետևել ձեռքերին, մատնահարդարում անել: Գեղեցիկ տեսք ստանալու համար ձեզ կօգնեն վիտամին E-ի պարունակությամբ կրեմները, որոնք կարելի է օգտագործել ձեռքերի և եղունգների համար ՝ օրը երկու անգամ: ÕˆÖ'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¤Õ¡Ö€Õ±Ö€Õ¥Ö", Õ¸Ö€ Õ±Õ¥Ö€ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¶ Վիտամին A ․ գլխավոր պատասխանը, թե ինչպես շատ արագ աճեցնել եղունգները: Աճի այս վիտամինը կա գազարում, դդումում և բուլղարական պղպեղում: Վիտամին B ․ օգնում է ամրացնել եղունգները: Եթե նկատել եք ձեր եղունգների վրա սպիտակ գծեր, ապա իմացեք, որ դրանք B խմբի վիտամինների պակասի արդյունք են: Դրան չհասնելու համար օգտագործեք խնձոր, կաղամբ և այլ կանաչ բանջարեղեն: Վիտամին C ․ գեղեցիկ գույնի և հարթ եղունգների գրավականն է: Անպայման ձեր սննդակարգ մցրեք ցիտրուսային մրգեր և հատապտուղներ: Վիտամին E ․ սրա պակասի դեպքում եղունգները դառնում են չոր և անգույն: Այս վիտամինն առկա է ընկուզեղենում, բուսական յուղերում: Վիտամին D ․ պատասխանատու է ամրության և կալցիումի նորմալ յուրացման համար: Այս արևային վիտամինը ստանակու համար հաճախ դրսում եկեք: . 100 գ ձիթապտղի յուղ՝ տաքացրած մինչև 40 աստիճան, ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ: Լավ խառնել, ստացված խառնուրդի մեջ դնել մատները 20 րոպե, այնպես որ եղունգները ամբողջովին ընկղմվեն: Հետո եղունգները սրբել խոնավ անձեռոցիկով: Ձմռանը ձեռքերի խնամքի համար օգտագործեք. Ձմռանը ձեռքերի խնամքի համար օգտագործեք խիտ բաղադրություն ունեցող յուղեր: Օրինակ կոկոսի: Այն շատ լավ սնուցում է մաշկը: Եթե ձեռքերի վրա ճաքեր են առաջանում, մերսող շարժումներով քսեք ձիթապտղի գոլ ձեթ, հագեք ձեռնոցներ և թողեք այդպես 1.5 ժամով: Ձեռնոցները հանելուց հետո ցանկալի է ձեռքերը չլվանալ, այլ սրբել անձեռոցիկով: Շաբաթական մեկ անգամ ձեռքերի համար կատարեքք 10 րոպեանոց ջրային պրոցեդուրաներ՝ ծովի աղով կամ բույսերով: Պրոցեդուրայից հետո քսեք սնուցող կրեմ: Չոր և անհարթ մաշկի դեպքում քսեք մեղրով պատրաստված դիմակ: Խառնեք մեկ թեյի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ կաթ, մեկ ճաշի գդալ ձիթապտուղի ձեթ, այնուհետև ավելացրեք 3 ճաշի գդալ վարսակի ալյուր և խառնեք: Դիմակից հետո հագեք բամբակից ձեռնոցներ: