
207 просмотры
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օձի խայթոցից թունավորումների ցուցանիշն աճել է 1.4 անգամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված է հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ տների նկուղներում, տնամերձ այգիներում, ինչու չէ նաև զբոսայգիներում: Եղանակի տաքացման արդյունքում էլ օձերը դուրս են գալիս թաքստոցից` զով, ստվերոտ տեղ գտնելու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում մարդկանց հետ «շփումը»: Այս տարի Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 53 դեպք, որից 9-ը Երևանում, 44-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 22-ին մայրաքաղաքում։ Օձի խայթոցից թունավորվածների 81.1%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի 17%-ը արձանագրվել է մանկական ազգաբնակչության շրջանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 39 դեպք, որից 10-ը Երևանում, 29-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին: Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝ զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, Õ°Õ¡Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¯Õ¡Ö€Õ¡Õ³Õ«Õ¿ Ö‡ Õ¡Õ´Õ¸Ö'Ö€ Õ¯Õ¸Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին: Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝ սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել, եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն), ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։ Օձի խայթոցի դեպքում արգելվում է. խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, Õ¿Õ¸Ö'ÕªÕ¡Õ®Õ«Õ¶ Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬, Õ¿Õ¡Õ¬ Õ¸Ö'ÕªÕ¥Õ² Õ¡Õ¦Õ¤Õ¸Õ² Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ©Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¹Õ¥Õ¶ Õ¿Õ¡ Õ³Õ«Õ·Õ¿ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Õ¬ Õ¶Ö€Õ¡ Ö…Õ¢ÕµÕ¥Õ¯Õ¿Õ«Õ¾ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨: Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։ Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։