
85 просмотры
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ, որը կարող է քթի խոռոչում անշարժանալ կամ վնասել քթային անցուղիները: Դուք կարող եք չիմանալ կամ գլխի չընկնել, որ ձեր երեխայի քթի խոռոչում առկա է օտար մարմին: Եթե կարծում եք, որ երեխայի քթի մեջ օտար մարմին է հայտնվել, առանց հետաձգելու անհրաժեշտ է այցելել բժշկի: Եթե օտար մարմինը պարունակում է որևէ քիմիական միացություն (օրինակ՝ փոքրիկ «կոճակ» մարտկոցներ) կամ լոբի, ոլոռ, սիսեռ (որը կարող է խոնավությունից ուռչել), ապա անհապաղ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն : Երեխայի քթային անցուղիներում հաճախ ֆիքսվում (անշարժանում) են հետևյալ առարկաները՝ հուլունքներ, կոնֆետներ, փոքր խաղալիքներ կամ խաղալիքի մասեր, սննդամթերքի մասեր: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Ö"Õ©Õ« Õ´Õ¥Õ» Ö…Õ¿Õ¡Ö€ Õ´Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Բժիշկը կարող է զննել քթի խոռոչը հատուկ սարքի՝ ազատ ծայրին լույսի աղբյուր ունեցող ռինոսկոպի միջոցով: Որոշ դեպքերում արտաքինից լավ չերևացող առարկաների ձևը, չափերն ու տեղակայումը ճշտելու համար կարող է նշանակվել համակարգչային տոմոգրաֆիա: ÔµÕžÖ€Õ¢ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Եթե երեխայի քթի խոռոչում առկա է օտար մարմին, չի կարելի ինքնուրույն հեռացնել այն, քանի որ կարող է իրավիճակն ավելի բարդանալ, օրինակ՝ վնասվել երեխայի քթային անցուղիները կամ ավելի խորը տեղակայվել: Հարկ է անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրո ն: Եթե քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը փոքրիկ մարտկոց է (որը կարող է այրել կամ քայքայել քթի լորձաթաղանթը) կամ ոլոռազգի սերմ է (որը խոնավ միջավայրում կարող է ուռչել-մեծանալ), ապա բուժօգնությունն անհետաձգելի է: Ինչպե՞ս հեռացնել օտար մարմինը: Եթե կարծում եք, որ քթի խոռոչում առկա է անշարժացած օտար մարմին, ապա կարող եք մատով փակել մյուս քթանցքը և փորձել տվյալ քթով կտրուկ արտաշնչել ու «դուրս փչել» այն: Եթե այս կերպ օտար մարմինը դուրս չի հրվում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով: Երեխաների դեպքում, գուցե, հանգստացնող որևէ միջոցի անհրաժեշտություն լինի: Պետք է խուսափել քթով շնչելուց, հատկապես՝ խորը ներշնչումից, նվազեցնելու օտար մարմնի ավելի խորը տեղակայվելու հավանականությունը: Անհանգստացնող ցավերի դեպքում կարելի է բժշկի խորհրդով ընդունել որևէ ցավազրկող հաբ: Կարո՞ղ է ըմպանից և քթից օտար մարմինն անցնի շնչափող: Կուլ տված օտար մարմինը կարող է «խցանվել» ըմպանում և բերել վտանգավոր հետևանքների, անգամ՝ մահացու ելքով շնչահեղձության: Օտար մարմինները կարող են բերանից կամ քթից անցնել շնչափող կամ` բերանից անցնել կերակրափող: Սննդի ընդունման և կլման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ այն բարձրանում ու բացում է շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն)։ Ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը, կարող է ի առաջանալ շնչուղիների խցանում: Նյութը ՝ armeniamedicalcenter.am