
43 просмотры
Շատերն իրենց օրը սկսում են մեկ բաժակ սուրճ ըմպելով, ոմանք ստանում են թարմության զգացողություն, ոմանց համար դա պարզապես սովորություն է: Սուրճի մեջ առկա կոֆեինը մարդկանց ոչ միայն առույգացնում է, այլև ցավերը թուլացնող և քունը վանող հատկություն ունի, բայց կա կարևոր պայմանՙ չպետք է չարաշահել սուրճի օգտագործումը, քանզի այն կարող է առողջական խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Օրվա ընթացքում քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել Ըստ մասնագետներիՙ սուրճի օգտագործումը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 2-4 բաժակը. այն մարդու առողջությանը որևէ վնաս չի պատճառում: Կոֆեինի օգտագործումը ըմպելիքների մեջ կարող է կախվածություն առաջացնել: Սուրճի մեծ չափաբաժինը արագացնում է սրտի զարկերը, արյան ճնշումն է բարձրացնում, կարող է պատճառ դառնալ անքնության, թուլության: Փորձագետները պարզել են, որ գոյություն ունի 10 հանգամանք, որ յուրաքանչյուր սուրճի սիրահար պետք է իմանա: Ըստ նրանցՙ սուրճը մանիպուլացնում է մարդու մարմինն ու ուղեղը: Սուրճի օգտագործումը հանգեցնում է հոգեկան ակտիվության փոփոխման: Այս հանգամանքը սպառնում է ամբողջ աշխարհի բնակչության 80 %-ին: Ժամանակի ընթացքում սուրճի օգտագործումը կարող է մարդու վարքի փոփոխման, տրամադրության անկման, վատ ընկալման պատճառ դառնալ: Բոլոր փոփոխությունները ազդակն են կենտրոնական նյարդային համակարգի: Սուրճը ուղեղին ստիպում է մտածել, որ այն չի հոգնել: Ըստ կառուցվածքիՙ կոֆեինը նման է ադենոզինին (օրգանական նյութ՝ կազմված ռիբոզից և ադենինից), որը պատասխանատու է քնի համար: Երբ օրգանիզմը կոֆեին ընդունելիս սկսում է արտադրել ադենոզին, ապա էներգիա և ուժ, հետագայում սուրճի շատ օգտագործումը մարդու օրգանիզմում դառնում է ադենոզինի արտադրության մեծ հոսքի պատճառ և այստեղից է, որ ձևավորվում է կախվածությունը: Սուրճը բարձրացնում է տրամադրությունը: Կոֆեինը խթանում է դոպամինի արտադրությունը, որը հայտնի է որպես «Քիմիական հաճույք»: Սուրճը սահմանափակում է արյան հոսքը դեպի ուղեղ: Սա օգտակար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ գլխացավեր են ունենում:Եվ գաղտնիք չէ, որ գլխացավերի դեմ դեղահաբերներում ավելացնում են կոֆեին: Սուրճի մեկ բաժակը բարելավում է հիշողությունը մինչև 24 ժամ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ հիշում են անհրաժեշտ տեղեկությունը և ավելի լավ են ինտելեկտուալ խնդիրներ լուծում: Սուրճի չի ազդում ախորժակի վրա, այդ է պատճառը, որ չի կարելի 100 %-ով վստահել կոֆեին պարունակող դիետաներին: Սուրճի օրեկան սպառումից կախվածություն է առաջանում: Սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը, դա ապացուցվել է փորձերի ժամանակ, երբ պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օրական 2-3 բաժակ սուրճ են խմել, ավելի երկար են ապրել: Սուրճը կփրկի ալցհեյմեր հիվանդությունից: Օրվա ընթացքում սուրճի սպառումը 65%-ով կնվազեցնի հիշողության կորստի հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկը: Սուրճը յուրաքանչյուր մարդու վրա ազդում է տարբեր կերպ: Հետևաբար, բոլոր կետերը պետք է ստուգվեն անհատական դեպքով: Նյութի աղբյուրը՝ doctors.am