
11 просмотры
Ալոճենի (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի ), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ ։ Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու , կիտրոնաթթու , կրատեգուսաթթու , ուրսոլաթթու , օլեանոլաթթու , ֆլավոնոիդներ , սորբիդ , ճարպային յուղեր, կարոտին , C վիտամին, դաբաղանյութեր , քիմիական տարրերից՝ կոբալտ , պղինձ , երկաթ , մանգան , ցինկ , մոլիբդեն և այլն։ Ô±Õ¬Õ¸Õ³Õ¥Õ¶Õ« (ÕºÕ¿Õ¸Ö'Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨) Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը , իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն: Õ"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ , տրիմեթիլամին , կվերցետին , կվերցիտրին , կոֆեինային և քլորագենային թթուներ , հիպերոզիդ , խոլին , ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են սապոնիններ և ֆլավոնոիդներ , ասկորբինաթթու , կարոտին , դաբաղանյութ , գինեթթու , կիտրոնաթթու , կրատեգուաթթու , ուրսոլաթթու , սորբիտ , ճարպային յուղեր , C վիտամին , քիմիական տարրերից՝ կոբալտ , պղինձ , երկաթ , մանգան , ցինկ , մոլիբդեն և այլն։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ô²Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕµÕ½Õ« Õ®Õ¡Õ²Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ°Õ¡Õ½Õ¸Ö'Õ¶ ÕºÕ¿Õ¸Ö'Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները , կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։ Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€ Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Պտուղները և տերևները փոխարինում են թեյին և սուրճին։ Ալոճենին հիանալի դեկորատիվ ծառ է, մեղրատու, ամուր բնափայտով։