Суббота, 27 апреля, 2024
НовостиԲժիշկներ և հարցազրույցներ

Այսօր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ հիմնադիր, վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է

Այսօր  ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  հիմնադիր, վաստակավոր բժիշկ,  ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ»  ամբիոնի վարիչ  Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է: Նրա ներդրումը Հայաստանում  ակնաբուժության կայուն զարգացման, գիտական նվաճումների գործում բացառիկ է, անօրինակ  ու անգնահատելի:

Ալեքսանդր Մալայանը 40 տարուց ավելի գործունեություն ծավալելով  ակնաբուժության ոլորտում՝  կարծես դարձել է  հայ ակնաբուժության հայրը, ով տարիներ շարունակ ղեկավարելով  ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնը, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը՝  խթանել է դրանց զարգացումը և  կրթել  բազում սերունդներ: Պատահական չէ, որ  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը  ՀՀ ակնաբուժության ոլորտի  լավագույն  կադրերի պատրաստման դարբնոցն է, Ալեքսանդր Մալայան ուսուցչի մեծ ընտանիքը: Այդ ամենը նրան հաջողվել է՝ շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո,  մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը   իր ղեկավարած ակնաբուժական կենտրոնի հիմնաքարն է:

Ալեքսանդր Մալայանի կողմից  Հայաստանի ակնաբուժության կլինիկական պրակտիկայում առաջին անգամ ներդրվել են միկրովիրաբուժական  նոր մեթոդներ, որոնք են՝  կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, ֆակոէմուլսիֆիկացիա, մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/, վիտրեկտոմիա և այլն: Մինչև այսօր էլ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը  քայլում է ժամանակակից ակնաբուժության  զարգացումներին համընթաց, համարվում   Հայաստանի  միակ մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը՝ ներդնելով  ժամանակակից բոլոր վիրահատական և բուժման մեթոդները:

Շնորհավորում ենք վաստակաշատ ակնաբույժ, մեծ ուսուցիչ, գիտնական, հոգով հավերժ երիտասարդ Ալեքսանդր Մալայանին՝ մաղթելով նրան առողջություն, մասնագիտական բազում հաջողություններ և  երջանիկ կյանք՝ իր ստեղծած անսահման սիրո, բարության և անվերապահ հավատի  աշխարհում:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook