25 просмотры
«Ուղեղը կարևոր է» (Brain Matters) վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կառլոտա Նելսոնը բացահայտում է, թե ինչու է գաջեթներից երկար օգտվելը վնասում երեխային և փաստում, որ էկրանից դուրս կյանքն ավելի կարևոր է: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ£Õ¡Õ»Õ¥Õ©Õ¶Õ¥Ö€Õ¨ Տեխնոլոգիաներով և նորություններով հագեցած այս աշխարհում շատ ծնողներ օգտագործում են գաջեթներ` երեխաներին զբաղեցնելու և շեղելու համար մինչ իրենք այլ գործերով են զբաղվում: Բոլորս էլ գիտենք, որ դա իսկապես աշխատում է: Գաջեթները կլանում են երեխաների ուշադրությունն այնպես, ինչպես ուրիշ գրեթե ոչ մի բան՝ թույլ տալով ծնողներին մի փոքր շունչ քաշել: Սակայն ինչպե՞ս են ազդում գաջեթները երեխայի ուղեղի վրա, և որքա՞ն ժամանակ կարող է երեխան օգտվել դրանցից: Երեխայի ուղեղի վրա գաջեթների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները դեռևս բոլոր հարցերի պատասխանները չունեն, սակայն այն, ինչ նրանք գիտեն, կօգնի ծնողներին հասկանալ, թե որքան կարևոր է էկրանից զատ այլ զբաղմունքներ տրամադրել երեխաներին: Հենց այդ զբաղմունքների շնորհիվ է երեխան սովորում ու զարգացնում իր սոցիալական ու իմացական հմտությունները, ինչպես նաև ՝ ավելի երջանիկ լինում: Երեխաների համար մարդկանց հետ շփվելը շատ կարևոր է Պատրիսիա Կուլը (Carlota Nelson) ուղեղն ուսումնասիրող աշխարհի առաջատար գիտնականներից մեկն է, ով յուրաքանչյուր տարի ավելի քան 4,000 երեխայի մասնակցությամբ հետազոտություն է իրականացնում: «Մենք բացահայտե լ ենք , որ մինչև մեկ տարեկան երեխաները գաջեթներից ոչինչ չեն սովորում, նույնիսկ եթե նրանց շատ գրավիչ տեսանյութեր ես ցույց տալիս: Մարդկային էակ ներ ից նրանք անհամեմատ ավելի շատ բան են սովորում, իսկ մեքենայից ոչինչ՝ զրո », - ասում է նա՝ մատնանշելով համակարգչի վրա ուղեղի մի քանի պատկեր: Գուցե հենց այդ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս մինչև երկու տարեկան երեխաներին օգտվել գաջեթներից, իսկ 2-4 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս էկրանի առջև անցկացնել մեկ ժամից ոչ ավել ի։ Գաջեթները երեխաներից խլում են կենտրոնանալու ունակությունը Երեխաները կարող են ավելի հաջողակ դառնալ, եթե կենտրոնանալ սովորեն: Իսկ այդ հմտությունը սկսում է զարգանալ ամենափոքր տարիքից, քանի որ հենց կյանքի առաջին տարիներին է երեխայի ուղեղը ընկալում ու ճանաչում շրջակա միջավայրը: Ուստի , ուղեղի զարգացման և նորմալ աճի համար արտաքին աշխարհից ճիշտ ազդակներ է պետք ստանալ: Ավելին, երեխաներին նաև ժամանակ է անհրաժեշտ այդ ազդակներն ընկալելու և յուրացնելու համար: Օրինակ, եթե բարձրաձայն գիրք եք ընթերցում, երեխաները բառերն ու պատկերները, էմոցիաներն ու ձայները ընկալելու ժամանակ են ունենում, իսկ էկրանների անընդհատ ու արագորեն փոփոխվող պատկերներն ու նույնանման ձայնը ազդում են երեխաների ուշադրության և կենտրոնանալու ունակության վրա: Գաջեթները նվազեցնում են սեփական իմպուլսները կառավարելու ունակությունը Երբեմն պետք է թողնել, որ երեխաները ձանձրանան: Դա նրանց սովորեցնում է հաղթահարել հուսահատությունն ու կառավարել իրենց: Երբ երեխաներն անընդհատ զբաղված հետևում են գաջեթներին, նրանք անկարող են լինում միայնակ կամ այլ անձանց հետ զբաղմունք հորինել ու որակյալ ժամանակ անցկացնել: Ինչն իր հերթին, հանգեցնում է զայրույթի առաջացման և երևակայության ու մոտիվացիայի անկման: Էկրանները նվազեցնում են կարեկցելու ունակությունը Հետազոտությունները ցույց են տալիս, որ գաջեթներից օգտվելը թույլ չի տալիս երեխաներին ընկալել մարդկային էմոցիաները, կարդալ մարդկանց դեմքի արտահայտությունները, սովորել մարդկային շփումն ու մարդկանց կարեկցելը: Միայն դեմ առ դեմ շփման միջոցով են երեխաները սովորում հասկանալ ոչ վերբալ ազդակները և մեկնաբանել դրանք: Ինչպես ասում է Չարլս Նելսոնը (Carlota Nelson)՝ Հարվարդի համալսարանի նեյրոկենսաբանը, ով ուսումնասիրում է անտեսման ազդեցությունը երեխաների ուղեղի վրա, «մինչ խոսքի զարգացումը, ցանկացած տեսակի հաղորդակցություն ոչ վերբալ է. երեխաները մարդկանց դեմքին նայելով են հասկանում՝ արդյո ՞ ք այս մարդը ուրախ է, թե՝ ոչ, գո ՞ հ է, թե դժգոհ»: Փոքրիկի և նրան խնամողի միջև այսպիսի երկկողմանի շփումը չափազանց կարևոր է երեխայի ուղեղի զարգացման համար: Գաջեթների օգտագործումը նվազեցնում է երեխայի՝ մարդկային զգացումները հասկանալու և իրենց զայրույթը կառավարելու ունակությունները: Բացի այդ, գաջեթները շեղում են երեխաներին ուղեղի ներուժը զարգացնող այնպիսի կարևոր գործողություններից, ինչպիսիք են՝ խաղը և այլ երեխաների հետ շփումը: Եթե, այնուամենայնիվ, որոշ պահերի ձեր միակ հույսը գաջեթներն են, համոզվե՛ք, որ երեխան նայում է որակյալ բովանդակությամբ տեսանյութեր: Երեխայի կյանքի այս առաջին տարիներին գաջեթների օգտագործումը սահմանափակելը և նույնիսկ ամբողջովին արգելելը երեխային շա՜տ օգուտներ կբերի նրա ողջ կյանքի համար: Կառլոտա Նելսոնը (Carlota Nelson) գրող է: Նա «Ուղեղը կարևոր է» վավերագրական ֆիլմի ռեժիսորն է. Նշանակալի մի ֆիլմ, որը կյանքի ամենավաղ տարիներին երեխաների ուղեղի զարգացման մասին է: Մինչ նկարահանումները սկսելը, Կառլոտան աշխարհի առաջատար նեյրոկենսաբանների և վաղ մանկական զարգացման մասնագետների հետ միասին 8 ամիս ուսումնասիրել է վաղ մանկական զարգացումը: Ֆիլմի մասին ավելին իմանալու համար, կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.brainmattersfilm.com . babycef.am